Երուսաղեմում ավելի քան երեք հարյուր քրիստոնյա հայեր են ապրում ու ավանդաբար դեկտեմբերի 24-ին մյուս քրիստոնյաների հետ միասին նրանք ուղևորվում են Բետղեհեմ: Այս տարի ավելի քան հարյուր հազար հավատացյալներ էին հավաքվել Պաղեստինում: 2000 թվականից ի վեր այդքան ուխտավոր չէր ընդունել Բետղեհեմը: Երուսաղեմի հայ կաթոլիկների խումբը ղեկավարում էր կաթոլիկ պատրիարքի փոխանորդ, գերապայծառ հայր Ռաֆայել Մինասյանը: Սուրբ Ծննդյան տաճարում նրանց միացավ նաև տեղի Հայոց Պատրիարքարանի ներկայացուցիչները: Հայր Ռաֆայելի խոսքերով անշուշտ շատ կարևոր է երբ հայ ուխտավորների խմբին դիմավորում են մեր հայրենակիցները:
Երուսաղեմի հայ կաթողիկե Սրբ. Տիրամոր եկեղեցին կառուցվել է 1850-ական թվականներին շատ գեղեցիկ ու բարեկարգ տաճար է ու սրբավայր է համարվում ոչ միայն հայերի այլև բոլոր կաթոլիկների համար, որովհետև գտնվում է Քրիստոսի չորրորդ կայանի մոտ:
Այստեղ ևս բացի առաքելական Հայոց Պատրիարքարանի, յուրաքանչյուր ապրիլի 24-ին հոգեհանգստյան արարողություն է անցկացվում ի հիշատակ Ցեղասպանության զոհերի: Գերապայծառի համոզմամբ հայերն Երուսաղեմում միշտ պետք է համախմբված լինեն, որպեսզի դիմակայեն բոլոր դժվարություններին:
Սրտանց շնորհավորում ենք բոլոր կաթոլիկներին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
|