Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Ծառատունկ Երուսաղեմում և մոմավառություն Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անմեղ զոհերի համար
[ ] 26.01.2015, 04:29

Հունվարի 24-ն Իսրայելի հայկական համայնքի պատմության մեջ գրանցվեց որպես բացառիկ պատմական օր: Միանգամից երկու կարևոր իրադարձություններ տեղի ունեցան: Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի նախաձեռնությամբ պաղեստինա-իսրայելյան սահմանագծում գտնվող հայկական Պարոն Տեր կալվածքում առավոտյան տեղի ունեցավ ծառատունկ նվիրված հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Ընդհանուր առմամբ տնկվեց 340 մատղաշ ձիթենի: Շտապենք տեղեկացնել, որ սա իր  տեսակի մեջ յուրահատուկ միջոցառում էր և ողջ սփյուռքում առաջին անգամ էր նման միջոցառում կազմակերպվում: Սակայն մինչ ծառատունկ սկսելը տեղի ունեցավ փոքրիկ միջոցառում: Ներկա էին մի շարք հոգևորականներ: Բացման խոսքով հանդես եկավ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի միջեկեղեցական և արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը: Ներկաները հիմնական երկրի տարբեր շրջաններից ժամանած հայերն էին և պատրիարքարանի հոգևորականները: Վատառողջության պատճառով Հայոց Պատրիարքը չմասնակցեց ծառատունկին, որով էլ հավանաբար պայմանավորված մյուս պատրիարքարաններից ներկայացուցիչներ չկային:

Լուսանկարում՝ Հայոց Պատրիարքարանի պատվիրակությունն և հյուրերը

Այստեղ հանդիպեցինք Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս պարոն Ցոլակ Մոմջյանին և Իսրայելում հայտնի հեռուստալրագրող, հայասեր Յակով Արխիմեիրին, որն էլ շատ շնորհակալություն հայտնեց հրավերքի համար: Նա մասնավորաբար հույս հայտնեց, որ Իսրայելում անցկացվելիք պառլամենտական ընտրություններից հետո նոր կառավարությունը պաշտոնական պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև պաշտոնապես ի վերջո կճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

Լուսանկարում՝ հայտնի հրեա հեռուստալրագրող՝ Յակով Արխիմեիրը

Ելույթներն ընդմիջվում էին հայկական ազգային գործիքների՝ դուդուկի ու շվիի տխուր երաժշտությամբ, որը կատարեց Ժառանգավորաց վարժարանի սան Նարեկը:

Լուսանկարում՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի սան

Նարեկը դուդուկ նվագելիս

Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի անունից հանդես եկավ Հակոբ Անդրեասյանն, որն իր խոսքում կարևորեց հանձնախմբի կատարած աշխատանքն ու առանձնացրեց հայոց պահանջատիրության հիմնախնդիրը:

Լուսանկարում՝ ՌԱԿ-ի Երուսաղեմի ատենապետ Հակոբ Անդրեասյանը 

Հանդիսավոր արարողությունից հետո ծառերը բաժանվեցին հայերին, որոնք էլ սկսեցին ծառատունկը:

Լուսանկարում՝  «Նաիրի» միության անդամները ծառատունկի ժամանակ

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ նաև փոքրիկ մոմավառություն՝ ի հիշատակ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանդի զոհ դարձած  Ավետիսյանների ընտանիքի հոգիների լուսավորության համար, որն ի կատար ածեցին Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի հոգևորական, Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի Պատրիարքարանի ներկայացուցիչ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանն ու մի խումբ ժառանգավորներ:

Լուսանկարում՝  հայ հոգևորականներն ու ներկաներն աղոթում են

Ավետիսյանների հոգիների լուսավորման համար

Մոտ 40 մարդ մասնակցեց այս արարողությանն, որին հաջորդեց մոմավառությունն ու Ավետիսյանների սպանված յուրաքանչյուր անդամի համար անհատական, անվանական ձիթենիների տնկմամբ:

Լուսանկարում՝  Ավետիսյանների հրեշտակացած ընտանիքի նկարների դիմաց հայ երիտասարդները կակաչներ են դնում ու  մոմեր վառում 

Այժմ ի շնորհիվ Նաիրիականների Սուրբ Հողում՝ Երուսաղեմում,  Ավետիսյանների ընտանիքի հոգիների հանգստության համար  յոթ ձիթենի տնկվեց՝ ի նշան այս ընտանիքի հավերժության......

Իսկ երեկոյան Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի սրահում տեղի ունեցավ դասախոսություն, որը կազմակերպվել էր կրկին Ցեղասպանության հանձնախմբի կողմից: «Արևմտյան Հայաստանն այսօր» խորագրով դասախոսությունը հյուրերին ներկայացրեց ամերիկահայ պատմաբան ու դասախոս Ռիչարդ Հովհաննիսյանը: 

 

Նյութը պատրաստեց Արտյոմ Չերնամորյանը

 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 575 | Загрузок: 0 | Рейтинг: 4.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.144.28.90
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024