Նկարում՝ Ռուսաստանի Դաշնությունում կայացած Սամբոյի «Գրան Պրի» մրցաշարի Երրորդ 82 կգ քաշում գրաված հրեա Ձյու-Դոյիստ Արչի Վոլֆմենն է, իսկ աջ կողմում Իսրայելի Ձյու-Դոյի ֆեդերացիայի պատանեկան հավաքականի 2-րդ մարզիչ Սերոբ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-14 Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ Հայաստանի Օլիմպիական ֆեդերացիայի հիմնադրման քսան ամյակին նվիրված Ձյու-Դոյի մրցաշար, որին մասնակցեցեին ավելի քան 11 երկրի ազգային հավաքականները: Իր մասնակցությունը բերեց նաև Իսրայելի հավաքականն, որը կարելի է ասել պատասխան այցով էր Երևանում: Հիշեցնենք, որ 2008թ.-ի հունիսի 28-ին Իսրայելի Հայֆա քաղաքում տեղի ունեցավ «Շալոմ» խորագիրը կրող Ձյու-Դոյի միջազգային մրցաշարն, որին մասնակցեցին 12 պետության ազգային հավաքականներ: Հայաստանի հավաքականը չնայած որ հանդես էր գալիս ոչ առաջին և ոչ էլ երկրորդ կազմով, այնումենայնիվ գրավեց թիմային հաշվարկով 3-րդ մրցանակային տեղը: Սա հայ մարզիկների առաջին այցելությունն էր Իսրայել, որով հիմք դրվեց Ձյու-Դոյի ասպարեզում Հայ -Իսրայելյան նոր համագործակցությանը:
Այս անգամ Հայաստանում հրեա մարզիկները զբաղեցրեցին թիմային հաշվարկով հինգերորդ տեղը: Հայաստանյան մրցաշարից անմիջապես հետո Իսրայելի պատանի ձյու-դոիստները մեկնեցին Վրաստանի հանրապետություն, Թբիլիսի, որտեղ տեղի ունեցավ միջազգային ևս մի մրցաշար:
Նկարում՝ Իսրայելի Ձյու-Դոյի պատանեկան հավաքականը Թբիլիսիում իրենց մարզիչ Իսրայելի Ձյու-Դոյի ֆեդերացիայի պատանեկան հավաքականի 2-րդ մարզիչ Սերոբ Անդրեասյանի հետ միջազգային մրցաշարի ավարտից հետո
Նկարում՝ Իսրայելի Ձյու-Դոյի պատանեկան հավաքականը Թբիլիսիում Սինագոգի մուտքի մոտ
Վրաստանյան մրցաշարի ավարտից հետո Ռուսաստանի Դաշնությունում կայացավ Սամբոյի «Գրան Պրի» մրցաշարն, որին ևս մասնակցեց Իսրայելի հավաքականից մեկ խոստումնալից մարզիկ, 82 կգ քաշում հրեա Ձյու-Դոյիստ Արչի Վոլֆմենը:
Նկարում՝ Ռուսաստանի Դաշնությունում կայացած Սամբոյի «Գրան Պրի» մրցաշարի Երրորդ 82 կգ քաշում գրաված հրեա Ձյու-Դոյիստ Արչի Վոլֆմենը պարգևատրության պահին
Նկարում՝ Հայաստանի Հանրապետության Ձյու-Դոյի և Սամբոյի հավաքականները, Արմեն Նազարյան Ձյու-Դոյի Եվրոպայի չեմպիոն, Աշոտ Դանիելյան Սամբոյի աշխարհի չեմպիոն, Արմեն Իսպիրյան - Ձյու-Դոյի Եվրոպայի մրցաշարի մրցանակակիր, Հակոբ Առաքելյան - Ձյու-Դոյի Եվրոպայի մրցաշարի մրցանակակիր, Հարություն Ղարիբյան - Սամբոյի աշխարհի չեմպիոն
|