Այս տարի դեկտեմբերի 24 - ին Յաֆֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում կտոնվի Սրբ. Նիկողայոսի տոնը:
Ինչպես Ռամլեյում է մեծ շուքով նշվում Սրբ. Գևորգի տոնն, այնպես էլ Յաֆֆոյում յուրաքանչյուր տարի հայերը հավաքվում են այս վանքի հյուրընկալ պատրի ներքո:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի բացի պատարագից նաև երկու սրբապատկերների օծման արարողություն է անցկացնելու Յաֆֆո և Հայֆա քաղաքների հոգևոր հովիվ, հայր Ավետիս վարադապետ Իբրաջյանը:
Այս վանքի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է մ.թ. 7 - րդ դարին: Այն հանրաճա-նաչ դարձավ ավելի ուշ, Նապոլեոնյան արշավան-քի ժամանակ, երբ Ֆրանսիական կայսրն այն վերածեց հիվանդանոցի, իսկ այնուհետև վերադարձրեց հայերին:
Հարյուրամյակներով վանքը ծառայել է հայ ուխտավորների համար որպես աղոթատեղի և հայերը ժամանել են սկզբում Յաֆֆո ծովով, այստեղ հյուրընկալվել ու այնուհետև հանգստանալուց հետո շարունակել ուխտագնացությունը դեպի Երուսաղեմ:
Յաֆֆոյի Սուրբ Նիկողայոս վանքն այն միակն է երկրի կենտրոնում, որտեղ յուրաքանչյուր երկրորդ շաբաթ հայերն մասնակցում են մատուցվող պատարագներին:
Խնդրվում է Դեկտեմբերի 24 - ին ժամը 10:00 - ին լինել Յաֆֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում:
|