Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Դեկտեմբերի 7 -ին ավելի քան 300 հայ մասնակցեց հոգեհանգստյան պատարագին
[ ] 14.12.2013, 21:52

 Լուսանկարում՝ ԱՄՆ-ից Իսրայելում հյուրընկալված Երուսաղեմի Հայոց պատրիրաքարանի միաբան, Պարետ ծայրագույն վարդապետմ Երեցյանը քարոզի ժամանակ
 
Ավելի քան 300 հայ մասնակցեց  դեկտեմբերի 7-ին Յաֆֆոյի Սուրբ Նիկողայոս վամքում տեղի ունեցած հոգեհանգստյան պատարագին: Այս տարի լրացավ Սպիտակյան աղետի 25 ամյակն ու անմեղ զոհերի հիշատակը հարգելու էին եկել հարյուրավոր մարդիկ նույնիսկ հարավային Կիրյատ Գատ ու Բեյեռ Շևա քաղաքներից:
 
 
 
 
 
 
Լուսանկարում՝ հայ հավատացյալները քարոզի ժամանակ
 
Յուրաքանչյուր տարի Յաֆֆայահայերն էլ մեծ սիրով միանում են  այս արարողությանն ու նախկին Աղետի գոտու բնակիչների հետ  միասին աղոթում հանգուցյալների հոգու հանգստության համար:
 

Լուսանկարում՝ Յաֆֆոյի ՀՈՄԵՆԸՆԴՄԵՆԻ ակումբի ատենապետ Պողոս Ղուկասյանը
 
Պարոն Ղուկասյանն այն եզակի Իսրայելահայերից էր, որ Գյումրիից հաշմանդամ հայ երեխաների մի մասին ընդունեց Յաֆֆոյում և Պատրիարքարանի միաբաններից ու համայնքային պատասխանատուներից կազմված հանձնաժողովի անդամներից մեկն էր, որ դրամահավաք էր կազմակերպել Հայաստանի Աղետյալներին օգնելու համար:
 
2005թ.-ից սկսած Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունը  ավանդույթի է վերածել յուրաքանչյուր դեկտեմբերի 7 -ին Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանքում հայերին հավաքելու գործառույթն, որը փայլուն է իրագործում՝ հավաքելով մեկ հարկի տակ բոլոր այն մարդկանց, որոնք հարազատներ են կորցրել կամ էլ այն ծանր ու օրհասական օրերին կիսում էին աղետյալների վիշտը: Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի»   կազմակերպության  ջանքերով ու  ֆինանսավորմամբ է կազմակերպվում այս հավաքը: Մի խումբ հայասերներ, որոնք ջանում են միավորել հայերին հայ եկեղեցու շուրջ և Դեկտեմբերյան անմեղ զոհերի հիշատակի օրն լավագույն ապացույցներից մեկն է:
Հետաքրքիրն այն է, որ լրացուցիչ չի հայտարարվում այս հավաքի մասին: Մարդիկ արդեն գիտեն որ հավաքվելու են և ուղղակի ժամանաում են Յաֆֆո:
 

 Լուսանկարում՝ Յաֆֆոյի հոգևոր հովիվ հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանը
սեղանի օրհնության ժամանակ
 
Միջնադարյան հայկական վանքի հյուրընկալ պատերի ներսում հայ հավատացյալներին միշտ ընդունել  ու ողջունել է հայր Ավետիսը: Երբ առաջին անգամ ութ տարի առաջ հոգևոր հովվին դիմեցինք վանքում հավաքվելու և հոգեհանգստյան պատարագ մատուցելու համար՝ անմիջապես ստացանք հայ միաբանի համակողմանի օգնությունն ու աջակցությունը:
 
 

 
 Լուսանկարում՝ հայ հավատացյալները հոգեճաշի ժամանակ
 
 
 
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 409 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.220.134.161
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024