Դեկտեմբերի 7-ին հոգեհանգստյան արարողություն տեղի ունեցավ Յաֆֆոյի Սրբ.Նիկողայոս վանքում
[ ]
10.12.2011, 12:54
Արդեն վեց տարի շարունակ Պետախ-Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունը Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանքում կազմակերպում է հավաք նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Տարեցտարի մասնակից-ների թիվը գնալով նվազում է: Այս տարի մոտ քառասուն մարդ էր հավաքվել վանքում: Մեծամասամբ նախկին հայաստանցիներ ու մասնավորաբար Գյումրեցիներ, սակայն կային նաև Յաֆֆոյաբնակ հայեր:
Երեկոյան ժամը 19:30-ին վանքում հոգեհանգստյան արարողություն անցկացրեց Յաֆֆո և Հայֆա քաղաքների հոգևոր հովիվ, հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանի գլխավորությամբ:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի «Նաիրի» միությունը մարդկանց ոչ բավարար քանակի պատճառով չկազմակերպեց հուշ-երեկո՝ ի հիշատակ անմեղ զոհերի հիշատակին:
Ներկայացնում ենք միության ուժերով ստեղծած վավերագրական ֆիլմն, որը պատրաստվել է 2008թ.: Ցավոք սրտի ֆիլմն արդիական է մինչև այժմ, քանզի Գյումրին դեռ ավելի քան 4000 անօթևան և տնակների մեջ արդեն 23 տարի շարունակ ապրող ընտանիքներ ունի: Ընդհանուր առմամբ Աղետի գոտում հաշվվում է ավելի քան 7000 անօթևան ընտանիք:
Մաս Առաջին
«20 - ամյա Ռեքվիեմ» խորագիրը կրող փաստավավերագրական ֆիլմը պատմում է այժմյան Գյումրիի և նրա հոգսերի մասին: Այն պատրաստվել է Պետախ-Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության ջանքերով: Նկարահանումները կատարվել են 2008թ.-ի նոյեմբերին: Միությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Գյումրիի մամուլի ակումբին ու Հայաստանի Հանրապետության և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանին:
Ֆիլմի հեղինակ և տնօրեն՝ Արտյոմ Չերնամորյան
Լեզուն: Հայերեն
Ֆորմատը՝ AVI
Մաս 1 - 8.53 րոպե
Հեղինակային իրավունքը պատկանում է «Նաիրի» միությանը :
Documental film about the todays Gyumri, after the terrible earthquake
of 1988. Film was prepared by the Union of armenians <<Nairi>>i n Petah-Tiqwa(Israel) in 2008. Special thanks to Gyumris' Press Club and composer of Armenia and Israel, to Noubar Aslanyan
Producer` Artiom Chernamorian «
Format: Avi
Language: Armenian
First part : 8.53 min.
Copyright by N a i r i 2008
Մաս Երկրորդ
«20 - ամյա Ռեքվիեմ» խորագիրը կրող փաստավավերագրական ֆիլմը պատմում է այժմյան Գյումրիի և նրա հոգսերի մասին: Այն պատրաստվել է Պետախ-Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության ջանքերով: Նկարահանումները կատարվել են 2008թ.- նոյեմբերին: Միությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Գյումրիի մամուլի ակումբին ու Հայաստանի Հանրապետության և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանին:
Ֆիլմի հեղինակ և տնօրեն՝ Արտյոմ Չերնամորյան
Լեզուն: Հայերեն
Ֆորմատը՝ AVI
Մաս 2 - 8.19 րոպե
Հեղինակային իրավունքը պատկանում է «Նաիրի» միությանը :
Documental film about the todays Gyumri, after the terrible earthquake
of 1988. Film was prepared by the Union of armenians <<Nairi>>i n Petah-Tiqwa(Israel) in 2008. Special thanks to Gyumris' Press Club and composer of Armenia and Israel, to Noubar Aslanyan