Դեպի Հայք - Հայաստանը կազմակերպում է էքսկուրսիաներ ամբողջ Հայաստանում, այցելություններ մշակութային, պատմական վայրեր, հանդիպումներ տեղի հայ երիտասարդության հետ:
Հեղինակ՝ Բեն Հարտման, Jerusalem Post
Փոքր, հնագույն ժողովուրդ, սփռված աշխարհով մեկ, ամբողջ աշխարհով սփռված Սփյուռքով, որն հավատարիմ է մնում իր նախնիների երկրին: Ծանո՞թ է թվում: Չնայած որ դժվար չէ համեմատություն անել հայերի և հրեաների միջև, հայկական համայնքի «Դեպի Հայք Հայաստան» ծրագիրը ինչ-որ ձևով ոգեշնչված է, բայց միաժամանակ նաև էականորեն տարբերվում է հրեական աշխարհի ամենահաջողակ Տագլիտ - Իսրայել ծրագրից: Հիմնադրվելով 2003-ին, ծրագիրը 20-ից 30 տարեկան երիտասարդներին, ովքեր առնվազն մեկ հայ նախնի ունեն, բերում է Հայաստան այցելությունների՝ 2 ամսից մինչև մեկ տարի տևողությամբ: Համաձայն կազմակերպության, այս հնարավորությունը նպատակ ունի ավելի խորացնել կապը երկրի հետ և հնարավորություն տալ ավելի երկար և պրակտիկ ճամփորդություն ունենալ, քան կարող էր լինել արագ, կարճաժամկետ այցի դեպքում:
Հիմնադրումից հետո ծրագիրը հյուրընկալել է շուրջ 500 երիտասարդների հայկական սփյուռքի մոտ 25 երկրներից:Սևակ Կաբակյանը' Հայաստանում ծրագրի ղեկավարը, ասում է, որ մասնակիցները ամենաքիչը տարին երկու ամիս անցկացնում են այստեղ' շաբաթական 30 ժամ զբաղվելով կամավորական աշխատանքով:«Նրանք մասնակցում են երկրի կյանքին, ուստի նրանց օրերը չեն անցնում այնպես, ինչպես զբոսաշրջիկներինը, այլ այնպես, ինչպես երկրի բնակիչներինը. գնում են աշխատանքի և օրվա վերջում գնում տուն»,- ասում է նա:«Երբ մասնակիցների աշխատանքային օրն ավարտվում է, - շարունակում է նա, - սկսվում են ծրագրի մեջ մտնող լեզվի ուսուցման դասընթացները մի շարք ուսուցիչների և մասնագետների կողմից՝ համապատասխանեցված ուսանողների պահանջներին: Ծրագիրը նաև դասախոսությունների ֆորումներ է առաջարկում, որտեղ նրանց ծանոթացնում են երկրի տարբեր բնագավառներին, տնտեսությանը և շրջակա միջավայրի հարցերից մինչև կառավարության պաշտոնյաների հետ հանդիպումներ:Տագլիտ - Իսրայելի նման, Դեպի Հայք Հայաստանը էքսկուրսիաներ է կազմակերպում ամբողջ երկրով մեկ, այցելություններ մշակութային և պատմական վայրեր և հանդիպումներ տեղի հայ երիտասարդության հետ:Հետ վերադառնալով նահանգներ, կազմակերպության գործադիր տնօրեն Լինդա Յեփոյանը ծրագիրը ղեկավարում է 5 հոգուց բաղկացած անձնակազմի հետ:Ծագումով Պետերբուրգից, Յեփոյանը Հայաստան եկավ որպես երիտասարդ ուսանող 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո և ապրեց այնտեղ 2 տարի մինչև 1991-ի անկախացումը սովետական միությունից և Ադրբեջանի հետ կռիվները:Հարցրեցի, թե կազմակերպիչները երբևէ չեն ցանկացել ծրագիրը դարձնել 10-օրյա այցելություններով, ինչպես Դեպի Հայք Իսրայելն է անում և այդպիսով գրավել ավելի շատ մասնակիցների, նա ասաց, որ «մեր նպատակներից մեկը ներթափանցումն է և որքան երկար է այցը, այնքան խորն են արմատները»:Նա չի ուզում, որ մարդիկ լքեն Հայաստանը «մակերեսայնորեն պատկերացնելով, որ նահանգները հրաշքների երկիր է»:Չնայած որ նրանք ֆինանսական աջակցություն չեն ստանում Հայաստանի կառավարությունից, նրանք ստանում են բարոյական օժանդակություն, ինչպես նաև հնարավորություն հանդիպումներ և կլոր սեղաններ կազմակերպել կառավարության պաշտոնյաների հետ:Յեփոյանը Հայաստանը նկարագրում է որպես «շատ զարգացումների հեռանկար ունեցող երկիր: Այն արդեն մանկական հասակում չի, բայց դեռևս պատանեկության տարիներն է ապրում»: Նա նաև ավելացնում է. «Ինչ-որ մի բան կա այստեղ ջրի և օդի մեջ; անհնար է ճամփորդել Հայաստան և չտարվել դրանով»:Ծրագրի հիմնադիր Էդելե Հովնանյանը ասում է, որ երբ 2003-ին սկսվեց նախաձեռնությունը, նա կապվեց Տագլիտ - Իսրայելի հետ՝ թույլտվություն խնդրելով օգտագործել անունը և ստանալ նրանց համաձայնությունը:Նա նաև Իսրայելի ծրագրի հետ առնչվող մի քանիսի հետ հանդիպեց, ովքեր բացատրեցին դրա գաղափարներն ու սկզբունքները:Հովնանյանը, ում ընտանիքը ԱՄՆ-ում հայտնի շինարարական ընտանեկան ընկերություն ունի, ասում է, որ իր ընտանիքի հիմնադրամը վճարում է ծրագրի 500.000 ԱՄՆ դոլար տարեկան բյուջեի մոտ կեսը:Մնացած մասը ստացվում է հայկական սփյուռքից, որը շատ հիմնադրամներ ունի, բայց ոչ այնքան, որքան հրեական սփյուռքը:Նա նկարագրում է, թե ինչքան շատ երիտասարդ հայեր էին գնում Հայաստան 1991-ի անկախացումից հետո: Քանի որ նրանք հաճախ ռոմանտիկ պատկերացումներ ունեին երկրի մասին, «նրանք հաճախ հիասթափված հետ էին գալիս, և ես մտածեցի, որ կարևոր է ունենալ այնպիսի մի սերունդ, ով մեծացել է Հայաստանի մասին իրատեսական պատկերացումներով»:Համաձայն Հովնանյանի, «հարյուրավոր ծրագրեր կան, որ երեխաներին Հայաստան են տանում կարճաժամկետ նպատակներով, բայց սա շատ տարբեր է նրանից, ինչ մենք ենք անում: Մենք ուզում ենք, որ դուք ապրեք տներում առնվազն երկու ամիս և ներգրավվեք համայնքի մեջ և օգտվեք տեղի տրանսպորտային միջոցներից»:Մասնակիցները պարտավոր են ծրագրի ավարտին հաշվետվություն գրել՝ ընդգծելով, թե ինչպես են պատրաստվում հայկական համայնքին իրենց ներդրումը կատարել հետ վերադառնալուց հետո:Այն հարցին, թե արդյոք ծրագիրը քաղաքական բնույթ ունի, ինչպես որ Տագլիտ - Իսրայելի ծրագրերում է արտահայտվում իսրայելամետ տեսակետը, նա ասում է. «Ես զգում եմ նրանց կատարածի կարևորությունը. այն է՝ բացատրել Իսրայելի տեսակետը և միայն Իսրայելի տեսակետը: Մենք դա չենք անում, ուստի ոմանք ասում են, որ մենք ոչ քաղաքական ենք, բայց որպես երկարատև ծրագիր դժվար է վերահսկել փորձությունը:Տագլիտ - Իսրայելը ավելի խիստ է գրաֆիկի հարցում և դա կարող է այն դեպքում լինել, եթե դուք կարճաժամկետ ծրագիր եք իրականացնում»:Նա, այնուամենայնիվ, ասաց, որ կարևոր է, որ մասնակիցները ծանոթանան հայկական տեսակետին օրինակ այնպիսի հարցերում, ինչպես ԼՂ-ի հակամարտությունն է Ադրբեջանի հետ:Որպես հակադրություն ստանդարտ ուսումնական ծրագրերի՝ Հովնանյանն ասում է, որ իր ծրագիրը «ավելի նման է Խաղաղության Կորպուսի ծրագրին. դու ապրում ես մի երկրում 3 կամ 4 ամիս, կապեր հաստատում երկրի և դրա ժողովրդի հետ: Մենք ուզում ենք, որ դուք ճանաչեք Հայաստանը և երբ հետ վերադառնաք Սփյուռք և մարդիկ հարցնեն, թե այն ինչպիսին է, դուք ուղղակի չասեք, որ այն հետսովետական շրջանի կաշառակերություն ունեցող և ոչ ժողովրդավար երկիր է...նրանք կարող են դառնալ Հայաստանի դեսպանները: Ես չեմ կարծում, որ Հայաստանը լավ աշխատանք է տանում արտերկրում հանրային կապերի գործում, ուստի այս երիտասարդները դառնում են դեսպաններ...իրական մարդկային հետաքրքրության մակարդակի վրա»:Գրեգ Բիլազարյանը' 27 տարեկան, այն մասնակիցներից մեկն է, ով տարվել է Հայաստանով և անսպասելիորեն այցելել այնտեղ 20-ականների վերջին: Բիլազարյանը այն բացառիկ երիտասարդներից է, ով համապատասխանում էր Տագլիտ - Իսրայելին և Դեպի Հայք Հայաստանին, քանի որ մայրը հրեա էր, հայրը՝ հայ: Նա մեծացել և ծանոթ է եղել 2 համայնքներին և նույնիսկ մի քանի տարի անցկացրել է եբրայական դպրոցում, չնայած ոչ Հայաստան կատարած ամառային ընտանեկան ճամփորդությունից հետո նա որոշում կայացրեց 12 տարեկան հասակում մկրտվել հայոց եկեղեցում: Նա մի քանի տարի հեռուստալրագրող աշխատեց Գեյնսվիլլեում՝ Ֆլորիդա, իսկ հետո Տոլեդոյում՝ Օհիո, մինչև հասկացավ, որ ուզում է նոր մասնագիտություն փորձել:Հայաստան գնալու նրա որոշումը, ինչպես ինքն է ասում, եղավ ոչ միայն արմատներին հետ վերադառնալու ցանկությամբ, այլ որովհետև նա ուզում էր մասնագիտական արձակուրդ վերցնել և որովհետև լսել էր Դեպի Հայքի մասին:Իսրայել տեղափոխված շատ երիտասարդ ամերիկացիների նման Բիլազարյանը նկարագրում է իր նոր միջավայրը որպես լավ գիշերային կյանք ունեցող երկիր, որտեղ նա հազվադեպ է գնում քաղաքի կենտրոն զբոսնելու առանց հանդիպելու իր ծանոթներին:Նա ասում է, որ ինչպես Իսրայելում Հայաստանում «մարդիկ միշտ հասարակության մեջ պատասխանում են իրենց բջջայիններին և ամենուր ծխում: Ամեն պանդոկում անմիջապես հարցնում են քեզ ամուսնացած ես, թե ոչ»:Չնայած նա նկատում է, որ ապրելու չափանիշները զգալիորեն ցածր են նահանգներից, մարդիկ շատ բարեհամբույր են և երկիրն էլ գրավիչ ու գեղեցիկ: Նա այս ճամփորդությունը համարում է իր կյանքի ամենալավ ժամանակը:«Սա զարմանալի վայր է: Ես ամեն տեսակի զգացմունք ապրում եմ ամեն օր, իրապես լավ և վատ»,- ասում է նա:Բիլզարյանն ընդունում է, որ իր սիրած աշխատանքը գտնելը ամենակարևոր գործոնն էր դրական փորձ ունենալու գործում:Չնայած որ լրատվական աշխարհից մասնագիտական արձակուրդ էր վերցրել, նա կրկին սկսեց լրատվական գործում աշխատել, այս անգամ Սիվիլիթաս հիմնադրամի համար, որտեղ նա միացել է երիտասարդների մի խմբի, ովքեր նոր լրատվական ծրագիր են սկսելու:Նա իրականում ծրագրել էր գալ կարճ ժամանակով, բայց ընկերությունն առաջարկեց նրան մեկ տարվա պայմանագիր և նա որոշեց մնալ:Նա ասում էր, որ երկրում անցկացրած ժամանակը նրա վրա զգալի ազդեցություն է թողել:«Դա, անկասկած, օգնել է ավելի ամուր կապ ստեղծել հայ արմատների հետ և ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում հայ լինել», - ասում է նա:«Այստեղ դու հնարավորություն ես ստանում տեսնել երկիրը և մշակույթը ինչպես որ այն կա իրականում: Ես իհարկե ինձ մոտ եմ զգում երկրին և միշտ նման կապվածություն կզգամ»: http://www.jpost.com/Features/InThespotlight/Article.aspx?id=233919
|