Ապրիլյան պատերազմից հետո մայիսի 27-28-ն Արցախի հանրապետությունում էին գտնվում Երուսաղեմի միացյալ հանձնախմբի պատվիրակներն, որոնց մայիսի 28- ին, առավոտյան ընդունել էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն, ում հայ պատվիրակները ողջունել էին Հայոց պատրիարքի ու համայնքի անունից, օրհնված սրբապատկեր նվիրել և ներկայացրել իրենց ծրագիրը: Հանդիպման ընթացքում քննարկվել էին նաև հանձնախմբի կողմից ՊԲ-ին ուղղված ծրագրային հետագա նախաձեռնություններին վերաբերող հարցեր: Նախարարն իր կողմից շնորհակալություն էր հայտնել հայ համայնքին նման կարևոր նախաձեռնության համար և հատուկ շնորհակալագիր հանձնել հայ պատվիրակներին: Այնուհետև միացյալ հանձնախմբի անդամներն այցել էին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ հոսպիտալի տնօրինության հետ հանդիպման ժամանակ նրանց փոխանցվել էր դեղորայք և բուժսարքավորումներ: Հայ պատվիրակները հավաստիացրել էին, որ այսուհետ ևս պատրաստ են շարունակական դարձնել այս նախաձեռնությունը: Հոսպիտալում կազմակերպվել էր փոքր դասընթաց՝ բոլոր վիրահատող վիրաբույժների ու մյուս մասնագետների մասնակցությամբ: Ստեփանակերտի հոսպիտալում դասընթացի ժամանակ պատվիրակները նվիրվեցին նաև վիրակապերի վիրահատական տարբերակն, որը նույն օրն օգտագործվեց վիրավոր զինվորներից մեկի՝ ոսկրերի ծանր վիրահատության ժամանակ:
Առաջարկվել էր նաև հայ բժիշկների Իսրայելում վերապատրաստվելու ծրագիրը սկսել, որն իրոք կբարձրացնի վիրահատող բժիշկների մատուցելիք ծառայությունների որակն:
Ստեփանակերտի հոսպիտալի բուժ անձնակազմը հոկտեմբեր ամսին դիմել էր «Նաիրի» միությանը՝ խնդրանքով Երուսաղեմի միացյալ հանձնախմբին ներկայացնել Արցախին աջակցելու ծրագրի շարունակությունն՝ այն է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի երկու առաջատար վիրաբույժների Իսրայելում վերապատրաստվելու ծրագիրը: Ստեփանակերտի հոսպիտալի գլխավոր բժիշկ, վիրաբույժ Զորի Սաղյանն ու վիրաբուժության բաժնի վարիչ Միքայել Հայրիյանն Արցախի բանակի հրամանատարության խնդրանքով ընդգրկվել են այս ծրագրի մեջ: Այս ծրագրի համահեղինակ, «Նաիրի» միության անդամ Սերոբ Անդրեասյանի տեղեկացմամբ «Եվրոմեդ» կազմակերպությունն ամենամատչելի գներով կազմակերպելու է հայ վիրաբույժների երեք շաբաթյա դասընթացներն ու ավարտին տալու է միջազգային վկայագիր:
Դասընթացների գումարը կազմելու է 19.000 $ ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին նվիրված «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի աջակցությամբ։ Այս համաժողովի ժամանակ որոշվեց ողջ սփյուռքի լրատվամիջոցների շնորհիվ տարածել՝ «Դո՛ւ ի՞նչ ես արել Արցախի համար» խորագրով շարժում՝ ողջ աշխարհի հայությանը հանձնառու դարձնելու ԼՂՀ-ին օգնելու, ներդրումները խթանելու, ԼՂՀ-ի սոցիալ-տնտեսական, գիտակրթական և մշակութային կյանքը առավել զարգացնելու առումով։
Այսինքն Սուրբ հողի հայկական համայնքն ևս պետք է մասնակիցը դառնա Արցախին աջակցելու ծրագրերին, ուստի խնդրվում է դրամահավաք սկսել՝ վերոհիշյալ ծրագիրը կյանքի կոչելու համար:
|