Հարգելի հայրենակիցներ,
Ելնելով Արցախի շփման գծի երկայնքով տեղի ունեցած մարտերից և ստեղծված բարդ իրավիճակից` Երուսաղեմի միացյալ հանձնախումբն, որի մեջ ընդգրկված են Իսրայելի բոլոր հայկական կազմակերպությունները, կազմակերպել է դրամահավաք` մեր Հայրենիքի սահմանները օր ու գիշեր պաշտպանող զինվորների, վիրավորների և զոհվածների ընտանիքների ու պատերազմից տուժած բնակավայրերը վերականգնելու համար:
Մեր Հայրենիքի համար ստեղծված այս օրհասական պահին անհրաժեշտ է դրսևորել համախմբվածություն և միահամուռ մասնակցել դրամահավաքին:
Պետախ Տիկվայում հանգանակությունները կարելի է բերել՝
«Բեյտ Օլե»` առաջին հարկում գտնվող «Նոյան Տապանի» ակումբ` կիրակի և չորեքշաբթի օրերին,
ժամը 19:30-ից 20:45-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրվում է զանգահարել` «Նոյան Տապան» միության ղեկավարությանը` Դավիթ - 054-3999181, Ռոբերտ - 054-5597113
«Նաիրի» միության հիմնադիր կազմին`
Արտյոմ - 054-8082735, Տիգրան 050-7164557 հեռախոսահամարներով:
|