Կանանց Եվրագավաթի 2010/11թթ. խաղարկության F խմբում երեկ Ռամլայում կայացել է «Էլիտզուր» (Ռամլե, Իսրայել)-«Հատիս» (Երևան, Հայաստան) հանդիպումը։ «Հատիսը» զիջել է 61:79 հաշվով, սակայն հայկական թիմը փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություններ ունի: «Հատիսի» կազմում խաղացել են Աննա Բաղդոյանը, Աննա Պոկոյովան, Գաննա Զարիցկան, Օլիմպիա Սքոթը, Կաելա Չափդելայնը, Քրիստինե Քեփենեկյանը, Հասմիկ Միքայելյանը, Իվանա Պոդրուգը, Իվա Սերդարը: Ինչպես հայտնում է armsport.am-ը, «Կիրյատ Մենախեմ» մարզահամալիրում Հայաստանի եռագույններով հայկական ակումբին աջակցել են նաև Իսրայելում բնակվող հայերը: (Մոտ 60 հայ կար մարզահամալիրի դահլիճում, որոնք ժամանել եին Երուսաղեմից, կային նաև ներկայացուցիչներ ավանդական ակումնբերից-«Նաիրի» միություն)
Տերմինները մեր կայքի կողմից շտկվել են, ավելացվել են որոշ նորություններ,իսկ նյութը վերցված է tert.am կայքից:
|