Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Էռնեկյան. «Սա դեռևս չբացահայտված տարածք է»
[ ] 26.07.2014, 03:31

Taner AkcamՌաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը (ՌՎՄՀ) և Կլարկ համալսարանի Հոլոքոստի ու Ցեղասպանության Կալուսդյան/Մուգար Չեըր –Ստրասսլեր կենտրոնը, պրոֆեսոր Տաներ Ակցամի գլխավորությամբ միավորում են ուժերը կարևոր գիտահետազոտություն անցկացնելու գործում:  

ՌՎՄՀ-ի նախագահ Էդուարդո Էռնեկյանը հայտարարեց հավակնոտ հետազոտական ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է ճանաչել այն թուրքերին և քրդերին, ովքեր օգնել են Հայոց Ցեղասպանության զոհերին:   

Էռնեկյանը շարունակեց ասելով, որ «ՌՎՄՀ-ի հիմնական առաքելությունն է՝ բացահայտել փրկության և համերաշխության անհայտ պատմությունները: Մահմեդական փրկիչների հարցը, ովքեր ամեն կերպ փորձել են փրկել հայերին 20-րդ դարի սկզբին, դեռևս ինչպես հարկն է չի քննարկվել: Սա դեռևս չբացահայտված տարածք է: Մեծ պատիվ է մեզ համար Կլարկ համալսարանի Հոլոքոստի ու Ցեղասպանության Ստրասսլեր կենտրոնի և պրոֆեսոր Տաներ Ակցամի հետ միասին ճանաչել և հարգանքի տուրք մատուցել բազմաթիվ թուրքերի և քրդերի, ովքեր ձեռք մեկնեցին իրենց հարևան հայերին՝ մարդկության պատմության ամենամռայլ օրերին: Մենք նույնն ենք անում նաև Հոլոքոստի փրկիչների համար: Նախընտրելով չկենտրոնանալ չարիքի վրա, մենք ձգտում ենք ցույց տալ այն կանանց և տղամարդկանց համերաշխության ոգին, ովքեր Ռաուլ Վալլենբերգի նման բազմաթիվ անգամներ վտանգի են ենթարկել իրենց սեփական կյանքը՝ մեկ այլ մարդու փրկելու համար: Սա մեր պարտականությունն է փրկիչների առաջ և երիտասարդ սերունդների առաջ, ովքեր պետք է տեղյակ լինեն նման դերային մոդելների մասին»:   

Ծրագիրը կմեկնարկի հաջորդ շաբաթների ընթացքում՝ հայտնի թուրք պատմաբան և սոցիոլոգ,  պրոֆեսոր Տաներ Ակցամի ղեկավարությամբ, ով իր ջանքերն ուղղել է թուրքերի և հայերի պատմություններն ի մի բերելուն:    

Մանրակրկիտ հետաքննություն կանցկացվի հենց տեղում՝ մահմեդական (թուրքական և քրդական) այն շրջաններում, որտեղ տեղի են ունեցել կոտորածների մեծ մասն և որտեղից պատմությունները բանավոր անցել են սերնդից սերունդ:   
Ծրագիրը և դրա ֆինանսավորումը հավանություն են ստացել ՌՎՄՀ-ի խորհրդի կողմից: Ակնկալվում է, որ այն կտևի մեկ տարի:

Ավարտից հետո հետազոտությունը կհրատարակվի և ՌՎՄՀ-ը հարգանքի տուրք կմատուցի մահմեդական փրկիչներին և նրանց պատմությունները կընդգրկի իր կրթական ծրագրերում:

«Բարության ճանաչումը մեր առաքելության սյուներից մեկն է, և մենք վստահ ենք, որ այս հավակնոտ հետազոտությունը հնարավորություն կտա մեզ նոր անուններ ավելացնել փրկիչների ցուցակում»,-շեշտեց Էռնեկյանը:

http://www.raoulwallenberg.net/highlights/identifying-and-honoring-muslim-rescuers-of-armenians/

 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 503 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.117.168.40
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024