Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

ԵՐԲ ԴՈՒ ԳՈԼ ՉԵՍ ԽՓՈՒՄ՝ ՔԵԶ ԵՆ ԽՓՈՒՄ:
[ ] 13.06.2011, 23:04
http://rc.futbol-1960.ru/champions_league/news/72296.html
 
 
 
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #103, 07-06-2011

Տեղադրվել է` 2011-06-07 00:14:12 (GMT +04:00)

Ո՞Վ Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՏՈՒՆՏՈՒՆԻԿ ԽԱՂՈՒՄ
 
 
Ի պատասխան «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹՈՒՄ  տպագրված հոդվածի՝ մեր կայքին իր պատասխանը տեղադրելու խնդրանքով դիմեց մեր  միության լավ բարեկամ
ՀՀ և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանն, որի խնդրանքը սիրով կատարում ենք:
 
Հարգելիդ իմ Մարիետա Խաչատրյան: Արդեն, արդի Հայաստանի առաջին Նախագահ ԼՏՊ-ին վերաբերվող Ձեր հեղինակած որ երորդ հոդվածն է,որ տպագրվում է հարազատ «Ազգ»ում:Երաժշտական լեզվով ասած՝«վարիացիաներ ԼՏՊ-ի շուրջ»:Ո՞ր վարիացիային եք հասել:Չհոգնեցի՞ք:Թե՞ պետք է: Իհարկե պետք է...միամիտների համար: Իսկ չե՞ք մտածել երբեւիցե,որ քաղաքական «կենդանի դիակ»ԼՏՊ-ը երբեք չէր վերա կենդանանա,եթե ժամանակին(այսօր էլ ուշ չէ),Դուք,«Ազգ»ը, Ազգային ժողովը եւ վեր ջապես այսօրվա Նախագահը, դատական մարմինների առջեւ հարց բարձրացնեիք՝ Քրեական պատասխանատվության ենթարկել «մութ ու ցուրտ» տարիների (ամաչում են ասել նաեւ անոթի՝ աչք են փակում)բոլոր հեղինակներին, որոնք պատճառ դարձան (այսօրվաններն էլ՝ ոչինչ)պանդխտության ցուպն առնելու միլիոնավոր ժողովրդի, ժողովուրդ,որ «դրսից» «ներսին» օգնելով հանդերձ,(թե նյութական եւ թե բարոյական), այնուհանդերձ, հայաստանյան որոշ տգետների կողմից վաստակեց ԼՔՈՂ «պատվավոր» էպիտետով կոչումը:Եւ դեռ ես չեմ լսել, որ պետական մի որեւէ այր դատապարտիչ հայտարարություն աներ այդ էպիտետը օգտագործողների հանդեպ,հակառակը՝ լքող բառը լսում եմ նաեւ հեռուստատեսությամբ, հատկապես վերջերս... : Արդյո՞ք «մութ ու ցուրտ» տարիների հեղինակների,մեղմ ասած՝ «անտարբերությունը» չէր խթանիչը, շնորհիվ որի դրվեց այսօրվա թալանչիական ու գիշատիչ հայ օլիգարխիայի հիմքը: Չգիտե՞ք: Իհարկե գիտեք: Այս պարագայում,ի դեպ՝ ժամանակը չէ՞ արդյոք, որ այսօրվա գործող ՀՀ Նախագահը վերջնականապես կողմնորոշվի՝ Ժողովրդի հե՞տ է,թե օլիգարխիայի, որոնց, հարկ եղած դեպքում, (նամանավանդ՝ ընտրությունների), թեւ ու թիկունք պիտի լինեն հայ շոու բիզնեսի զանազան չափերի կռկռան, ներողություն, կառկառուն աստղիկնրը... («մի երկու» լավն էլ կա): Չշեղվեմ. ...Հարգելի Մարիետա Խաչատրյան. Հիշու՞մ եք 2006 աշուն-2007գարուն ժամանակաշրջանի «Ազգ» թերթի անչափ համարձակ քայլը՝ զանազան «տրամաչափերի» քաղաքական եւ հասարակական գործիչների եւ ընթերցողների(հարց-պատասխան) Ֆորում հրավիրելը:Այցելեցեք թերթի ֆորումյան էջերը եւ ուշադրություն դարձրեք իմ հարցերին,ուղղված ԱԺ պատգամավորներին, մասնավորապես ԱԺ Խոսնակ Տ.Սարգսյանին, պատգամավորներ Վ.Դալլաքյանին (միակը,որ չխուսափեց պատասխանից) Ա.Բազեյանին,Գ.Ծառուկյանին(չտպագրվեց),Վ.Մանուկյանին...:Հարցս հետեւյալն էր՝ (կարճ)- «Ով պիտի լինի այն համարձակ տղամարդ պատգամավորը, որ ԱԺ-ում հարց բարձ րացնի «քրեական պատասխանատվության ենթարկել«մութ ու ցուրտ»տարիների հեղինակներին»: Տղամարդ չգտնվեց, ասես բոլորը թլպատված (քաղաքական) լինեին... Ես կցանկանայի այսօրվա սերնդին,մասնավորապես իննսունականների սկզբի ծնունդ, բացատրել,թե ինչպես եղավ,որ Հայաստանից սկսեցին ճարահատյալ հեռանալ, չէ որ առաջ սահմանները փակ էին(իսկ այսօրվա հեռացողների համար թող իրենք,ներկա սերունդը ինձ բացատրի):Եւ այսպես՝ 1.Նոր իշխանությունները պիտի ցույց տային աշխարհին, որ Հայաստանը որդեգրել է դեմոկրատիան՝ մարդն ազատ է,ուր ուզում է կարող է գնալ:Իսկ եթե արգելվեր,ապա դրսից եկած վարկերի փոխարեն Աստված գիտե,թե ինչ կստանային՝ այստեղից բխող հանգամանք-հետեւանքներով(Անգամ Ելցինը վարկերից զրկվելու վախից չհամարձակ վեց պաշտպանել իր արյունակից սերբերին կնամոլ քլինտոնյան ռմբակոծություններից...): 2.Բարեբախտաբար ՀՀՇ-ն շուտ հասկացավ,որ երկիրը «ջերմուկ ծախելով»(կարճ եմ խոսում,չնայած Ազատության Հրապարակում հանրահավաքներին այս միտքը եւս արծարծվում էր),չես պահի,եւ բնականաբար, կսկսվեին հուզումները:Իսկ անոթի մարդը շատ վտանգավոր է:Եւ գտան ելքը՝ բնակչության կեսին ուղարկեցին արտասահման (բես պլատնայա պուտյովկա վը Սիբիր),քանզի՝ նախ քչին կերակրելը հեշտ էր, բողոք՝ չիք,եւ երկրորդ՝ հեշտ էր նաեւ ճնշելը հնարավոր հուզումների դեպքում: Իսկ հուզումներն անխուսափելի էին՝ հաղթանակած ժողովուրդը լռված էր սովի,մթության եւ անարգանքի մեջ,մինջեւ այսօր: «Եւ ինչ եղավ,ինչի հասանք,ժողովուրդ,Աթոռները գրավված են, գործը՝ բուրդ»(սա իմ բանաստեղծություններից է...): 3.Կեցցե ՀՀՇ-ն:Լավ հասկանում էր,որ շնորհիվ բնածին գենետիկ զգացողության՝ հայը , որքան էլ որ հեռանա,աչքի մեկը,եթե ոչ«երեքը»,ուշքն ու միտքը դեպ բնօրրանն է(հիշե ցեք Ղազարոս Աղայանի «Ծիծեռնակը»), այստեղից բխող հետեւանքներով՝ ներառյալ նյութական օգնությունը:Ասածս բաց տեքստով հնչում է այսպես(նախապես հազար ներողություն)՝ իշխանությունների համար եւ գայլերն էին կուշտ եւ թե ոչխարները կեն դանի:Միայն թե հեռացողները,Աստված գիտե ինչ դժվարություններով իրենց վաստակած երկու դոլարից մեկը Հայաստան ուղարկելով հանդերձ ստացան լքող«պատվավոր» կոչումը,այս հարցում արժանանալով իշխանությունների քար լռությանը...(եթե սա իշխանությունների մտածածը չէր):Կուզեի,որ ներկա սերունդն իմանար՝ մարդիկ կային, որ իրենց տուն տեղը փոխանակեցին ինքնաթիռի տոմսերի հետ,միայն թե հեռանային: Իսկ հարգարժան Հրանուշ Հակոբյանը կանչում է՝ Տուն արի՝(ինչպես Անուշի մայրը՝ Անուշին՝ Հ.Թ):Որ եկավ տուն,տուն կտա՞ք, հարգելի նախարար... Հետո եկավ մյուս Նախագահը,հետո՝ այսօրվանը,եւ ի՞նչ:Մեկը հիշե՞ց մեր տառապանք ները,նրա հեղինակներին,թե բոլորը գոցվեցին «պատերազմ էր» վերնագրի ներքո:Ո՛չ: Դեռ 1992թվի ձմռանը Շենգավիթի շրջանի ՀՀՇ-ի ակտիվի նիստում(Մեքենաշինական տեխնիկումի շենքում)ես ասացի՝«Մենք խաբեցինք ժողովրդին».Նիստին ներկա էր Կարապետ Ռուբինյանը, որն այսօր,թերեւս շատ բան «մոռացել է»:Փոխարենը,այն ժամանակվա վարչապետը խրատ էր կարդում՝«ձուն եւ կարագը բոլորի համար պարտադիր չեն»,իսկ Նախագահը հորդորում էր՝ «ըմբռնումով մոտեցեք»:Պարոնայք իշխանություններ,հիշու՞մ եք Դիլիջանի Կոմպոզիտորների տանը մտավորականությանը ձեզնով անելու համար ձեր կազմակերպած «խնջույքը ժանդախտի ժամին»( Կոմպոզիտորների միությունից՝ Նախագահն էր)...Ուրեմն ով «կապրեր»,ով՝ոչ:Պատերազմը կապ չունի, քանզի այն Սուրբ էր եւ բոլորինս: Այ,«մնացածը» չէր պատկանում բոլորիս, որովհետեւ «Մենք ներքեւն էինք,Դուք՝ վերեւը»... Հարգելի Մարիետա Խաչատրյան. Հիմա անպատիժ մնացած ԼՏՊ-ը մեղավո՞ր է, որ վերակենդանացել է:Ոչ,ոչ ոչ,եւ մեկ անգամ եւս ոչ:Այ եթե նրան հաջորդողները տային եղած, կատարվածի պատմական գնահատականը,այսօր Ձեր գեղեցիկ հոդվածների կարիքը չէր լինելու: Եւ քանի որ գնահատականը չիք, ուրեմն զարմանալու բան չկա՝ ԵՐԲ ԴՈՒ ԳՈԼ ՉԵՍ ԽՓՈՒՄ՝ ՔԵԶ ԵՆ ԽՓՈՒՄ...
 
Հարգանքներս՝ Նուբար Ասլանյան,պատգամավոր ՀՀՇ-ից:
Հայֆա,Իսրայել: 07.06.11.
 
Հ.Գ. Եթե «Ազգ»ը նյութս տպագրի,(բայց «առանց մկրատի») միայն շնորհակալ կլինեմ, քանզի համոզված եմ, որ շատերի աչքերը կամ պիտի բացվեն, կամ էլ բացվեն էլ ավելի...
 
 
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 414 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.142.174.8
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024