Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Երեկ երեկոյան Երուսաղեմի Հայ Բարեսիրաց Միության դահլիճում տեղի ունեցավ մշակութային երերկո
[ ] 21.12.2009, 00:05
 
Նկարում՝ դաշնակահարուհի Ելենա Սարգսյան, գիտությունների դոկտոր, լեզվաբան, բանաստեղծուհի՝ Անուշ Նագաշյան և «Ժառանգավորաց» վարժարանի երգի ուսուցիչ Ասատուր Բալջյան
 
      Դեկտեմբերի 19-ին Երուսաղեմի Հայ Բարեսիրաց Միության դահլիճում տեղի ունեցավ մշակութային երերկո նվիրված հայ ժողովրդի «Մեծերին» գրականության, երաժշտության և գիտության բնագավառում :Մոտ երեսուն
անուն, որոնց  իհարկե բոլոր հայերը գիտեն: Երուսաղեմի Սրբոց Հրեշտակապետաց վանքի տեսուչ հայր Ղևոնդ
Հովհաննիսյանը միության ղեկավարության աջակցությամբ շատ կարճ ժամանակամիջոցում ձեռնամուխ եղավ նման բարձամակարդակ մշակութային նախագծի իրականացմանը:
 
 
Նկարում՝ աջից Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի միջեկեղացական  ու արտաքին կապերի
բաժնի վարիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, մեջտեղում Հրեշտակապետաց վանքի տեսուչ
հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյան
 
    Իր անդրանիկ մենահամերգով ելույթ ունեցավ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի երգի ուսուցիչ Ասատուր Բալջյանն, որն նոր է ժամանել Հայաստանից Պատրիարքարանի հրավերքով: Նա շուտով կավարտի
Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալ-օպերայի բաժինը: Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի խոսքերով
Ասատուրը բնավ էլ չի զիջում Լուչիանո Պավարոտտիին և իր կենդանի ձայնով նոր շունչ հաղորդեց երեկոյին:

Նկարում՝ երգիչ ու մանկավարժ Ասատուր Բալջյան
     Երուսաղեմաբնակ բանաստեղծուհի, լեզվաբան ու մանկավարժ, գիտությունների դոկտոր Անուշ Նագաշյանին բոլորն են ճանաչում Իսրայելում և նրա սահմաններից դուրս: Մեկ տասնյակից ավելի
հայ դասականների լավագույն ստեղծագործություններից հատվածներ արտասանեց գրականագետը՝
ակամայից ներկա գտնվողներին մտովին տեղափոխելով Մայր Հայրենիք:
 

Նկարում՝ բանաստեղծուհի, լեզվաբան ու մանկավարժ, գիտությունների դոկտոր Անուշ Նագաշյան

      Դաշնակահարուհի Ելենա Սարգսյանը հայկական համայնքում միշտ ցանկալի հյուր է: Բազմաթիվ բեմերում է ելույթներ ունեցել, սակայն Բարեսիրաց Միության դահլիճում առաջին անգամ էր: Նրա փոխանցմամբ  հանդիսատեսը յուրահատուկ ջերմությամբ ընդունեց հայկական մշակույթային հանդեսը:
 
 
Նկարում՝ դաշնակահարուհի Ելենա Սարգսյան
 
Կարելի է այս կայքերում դիտել որոշ  վիդեո դրվագներ, ներողություն ենք խնդրում նախորոք որակի համար,
նկարահանումներն կատարվել են ոչ մասնագիտական սարքավորումներով:
 
ԴԻՏԵԼ՝
 
 
 
Նյութը պատրատեց Արտյոմ Չերնամորյանը
 
19.12.09թ.
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 780 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.118.30.153
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024