Դեկտեմբերի 7-ին երեկոյան Յաֆֆոյի Սրբ.Նիկողայոս վանքում ժամերգություն անցկացվեց ի հիշատակ 1988թ.-ի երկրաշարժի անմեղ զոհերի: Յուրաքանչյուր տարի նախկին հայաստանցիներն ու տեղացի Յաֆֆոյաբնակ հայերն միասին հավաքվում են եկեղեցու հյուրընկալ պատերի ներսում:Այս տարի չնայած անձրևային վատ եղանակին մոտ քառասուն հայ էր հավաքվել Յաֆֆոյում: Մեկ ժամ տևած ժամերգությունից հետո հայերն հավաքվեցին վանքի սրահում, որտեղ սեղաններ բացվեցին ըստ հայկական ավանդության: Կային հյուրեր նաև Երուսաղեմից՝ Հայ Դատի տեղի մասնաճյուղի անդամներ Հակոբ Սևան և Ժորժետ Ավագյան, «ՀՈՄԵՆԴՄԵՆ»-ի ատենապետ Սերոբ Սահակյանը: