Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Երեւանի քաղաքապետը հրաժարական է տվել
[ ] 11.12.2010, 18:34

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյան
08.12.2010

Ռուզաննա Ստեփանյան
Դեկտեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին: Այս մասին ասվում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ըստ էության հաստատեց, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ծեծի է ենթարկել Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:

«Այո, ցավոք, միջադեպ տեղի ունեցել է: Սակայն, մամուլը դեպքերի նկարագրության մեջ դրանք չափազանցրել է։ Մասնավորապես, չի եղել ոչ առեւանգում, ոչ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք, իսկապես, տեղի ունեցել է», - ասաց Արզումանյանը։

Արմեն Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ:

«Այսինքն` այդպիսի վարքագիծն անընդունելի եւ անհանդուրժելի է, իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել եւս», - հավելեց ՀՀ նախագահի խոսնակը:

Խոսքը վերաբերում է վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներով եւ սոցիալական ցանցերով տարածված լուրերին այն մասին, որ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանդիպել եւ ծեծի է ենթարկել Արմեն Կանդայանին, քանի որ դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգից առաջ Կանդայանը խնդրել է նախագահ Սերժ Սարգսյանի համար նախատեսված աթոռի հարեւանությամբ նստած Գագիկ Բեգլարյանի կնոջը փոխել իր տեղը:

Գագիկ Բեգլարյանը Երեւանի քաղաքապետ է նշանակվել 2009 թվականի մարտին` նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Այնուհետեւ, այն բանից հետո, երբ 2009-ի մայիսի 31-ին կայացած ընտրությունների արդյունքում Երեւանի ավագանիների խորհրդում մեծամասնություն ստացավ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը, ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը փաստորեն օրենքի ուժով 4 տարի ժամկետով հաստատվեց քաղաքապետի պաշտոնում:

2009 թվականի նոյեմբերի 28-ին Բեգլարյանը նաեւ ընտրվեց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Քաղաքապետ է ընտրվում առավել ձայներ հավաքած թեկնածուն:

Օրենքի համաձայն քաղաքապետի առաջին տեղակալը` Տարոն Մարգարյանը, փոխարինում է քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ:

http://www.azatutyun.am/content/article/2242670.html

 
 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 492 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.189.143.150
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024