Պատարագ Սրբ. Նիկողայոս վանքում 2009թ.
Քառասնօրյա Փրկչի՝ Երուսաղեմի տաճար գալու տոնը հայ ժողովրդի ամենասիրված տոներից է, որը Հայ Եկեղեցում կոչվում է Տյառնընդառաջ։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»: Ժողովուրդն այն անվանում է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք «Տերն ընդ ձեզ» արտահայտության ձևափոխված տարբերակներն են: Հայ Եկեղեցին, հավատարիմ մնալով առաքելական սովորությանը, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին, Քրիստոսի Ծննդից՝ հունվարի 6-ից քառասուն օր հետո: Տյառնընդառաջը Հայ Եկեղեցում հանդիսավորապես տոնվել է դեռևս վաղ շրջանում: Այս մասին են վկայում սուրբ Սահակ Պարթևի քառասուներորդ կանոնը և Մովսես Խորենացու Տյառնընդառաջ տոնին նվիրված շարականը: Տոնահանդիսությունների կարևորագույն խորհրդանիշը խարույկն է, որի վրայով թռչում են երիտասարդ զույգերը: Այդ ընթացքում կարևոր է բաց չթողնել միմյանց ձեռքերը, որպեսզի միությունը ամուր լինի: Մինչ պատանիներն ու աղջիկները թռչում են, մեծահասակները նրանց վրա են նետում գարու և կանեփի հատիկներ: Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը բոլոր եկեղեցական տոներն նշում է հին տոմարով:
Երկրի կենտրոնի հայերը փետրվարի 26-ին ժամը 19:00-ին տոնում են Տերենդեզը(Տյառն Ընդառաջը) Յաֆֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում:
|