Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ 6 – ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ
[ ] 12.11.2015, 13:40

             

Լուսանկարում՝ Իսրայելի հայկական պատվիրակությունը բաղկացած Երուսաղեմի Թել Ավիվ Յաֆֆոյիի և Հայֆայի մարզիկներից Սեպտեմբերի սկզբներին միայն

Համահայկական 6 – րդ խաղերին մասնակցած Երուսաղեմի պատվիրակությունը մաս-մաս վերադարձավ Իսրայել: 4-րդ անգամն է, ինչ իսրայելի հայերը մեկնում են Հայաստան՝ Համահայկական խաղերին մասնակցելու համար և ի սկզբանե Երուսաղեմյան պատվիրակությունը ղեկավարում է «Հ. Մ.Ը. Մ.-ի» քարտուղար ու փոխ ատենապետ Հարութ Բաղամյանը: Համահայկական խաղերի Երուսաղեմյան պատվիրակությունը բաղկացած էր 4 պատվիրակից՝  Հարութ Բաղամյան, Գայանե Անդրեասյան(«Հ.Ե.Մ.» ակումբ) Հակոբ Կարագյոզյան և Արմեն Ալեմյան: 17 մարզաձևից մեր պատվիրակներն իրենց ուժերը չափեցին յոթ՝ շախմատ, ֆուտբոլ, բազկամարտ, սեղանի թենիս, թենիս, վազք և լող մարզաձևերում:

Թիմը բաղկացած էր ոչ միայն Երուսաղեմի, այլև Յաֆֆոյի ու Հայֆայի հայ մարզիկներից: Խոսելով Հայրենիք կատարած ճանապարհորդության, տպավորությունների ու համահայկական այս սպորտային միջոցառմանը մասնակցելու մասին՝ մասնավորաբար ասաց. - Մեկ տարի աշխատեցինք, որ 54 այս հոգին բարձրագույն և լավագույն ձևով ներկայացվեն խաղերին: Գաղութի թիվը շատ փոքր է ու նման քանակով երիտասարդով Հայաստան ներկայանաը բավական մեծ աշխատանք էր: Սպորտային հաջողություններ չգրանցեցինք, բայց ներկայացված թիմերի մեջ ճանաչվեցինք երկրորդ որպես ամենա-կազմակերպ ու ամենակարգապահ խումբը: Մոտ 130 հայ էր մեկնել Իսրայելից Հայաստան օգոստոս ամսին՝ հայ մարզիկների ու նրանց ընտանիքի անդամների հետ միասին: Խոսելով համահայկական խաղերի մասին հիշեցինք մեկ տհաճ դեպք, երբ տարիներ առաջ Իրանի «Արարատ» ֆուտբոլային թիմը հրաժարվել էր ֆուտբոլ խաղալ Երուսաղեմի «Արարատ» թիմի հետ: Հետաքրքիր է այս անգամ գրանցվեցին արդյոք նման դեպքեր: Ասենք մեր թիմն իր ուժերը չափի Իսրայելին թշնամի այս կամ այն արաբական երկրի հայկական հավաքականների հետ, որոնք հրաժարվեին Երուսաղեմի թիմի հետ մրցել: -

Այո, մենք չխաղացինք այս անգամ Միջին Արևելքի երկրների հայկական թիմի հետ, ոչ էլ Իրանի հայկական հավաքականի հետ, բայց հարաբերությունները թե հայ մարզիկների և թե ղեկավարության հետ շատ ջերմ էին, - տեղեկացրեց Հարութ Բաղամյանը: Այս տարի նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյակն է և նաև այս հանգամանքով պայմանավորված ավելի քան 6000 հայ մարզիկ-մարզուհիներ էին մասնակցում համահայկական խաղերին: տարիներ շարունակ երբ բացվում են այս միջազգային սպորտային խաղերն ու տարբեր երկրներ ներկայացնող հայ պատվիրակները մտնում են մարզադաշտ, ապա օրինակ նախորդ անգամ Սիրիայի հայկական համայնքի մարզիկները նաև նախագահ Բաշար Ասադի նկարով ու Սիրիական դրոշներով ներկայացան, նույնը Իրանի պատվիրակները, բայց Իսրայելից ժամանած ու Երուսաղեմ քաղաքը ներկայացնող հայ մարզիկներն երբևէ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի կամ Իսրայելի վարչապետներ Էհուդ Օլմերտի կամ Բենյամին Նաթանյահուի նկարները չցուցադրեցին կամ Պաղեստինի ու Իսրայելի դրոշներով չներկայացան: Հարութի կարծիքով 4 տարի առաջ երբ հայերը ներկայացան Ասադի նկարով, արդեն հիմնախնդիրներ Սիրիայում կային ու հայերը ցանկացան ցույց տալ իրենց համերաշխությունը:

- Սա շատ տգեղ երևույթ է, երբ համահայկական խաղերին հայ թիմերը ներկայանում են երկրի ղեկավարի նկարներով կամ նույնիսկ դրոշներով, այն դեպքում երբ շեշտը դրված է հայկականության վրա և համահայկական մոտեցումները քաջալերելու համար են դրանք կազմակերպված, - փաստեց հայկական պատվիրակության ղեկավարը: Իսրայելի պատվիրակության ներսում էլ մինչ խաղերին մասնակցելը տարակարծություններ կային: Ոմանք գտնում էին, որ քանի որ ներկայացնում են Իսրայելն, առաջարկում էին Իսրայելի դրոշով մարզադաշտ դուրս գալ, որոշ Երուսաղեմահայեր արաբամետ դիրքորոշում ունեն ու կողմ էին Պաղեստինի դրոշով հանդես գալ: Բայց տարիներ շարունակ մեր պատվիրակությունը ներկայանում է Երուսաղեմի հայոց Պատրիարքարանի դրոշի հիմնա վրա ստեղծված հայկական դրոշով ու մեր եռագույնով:

Տարբեր մեծ ու փոքր և հեռավոր քաղաքներից դժվար է հայերին հավաքել ու լուծել նաև ճանապարհածախսի խնդիրն ու այս անգամ Պաղեստինյան կառավարությունն իմանալով, որ հայերը Հայաստան են մեկնելու, որոշել էր օգնել: Օրինակ Պաղեստինի կառավարությունը 6000 ԱՄՆ դոլար, իսկ Պաղեստինի բանկը 10.000 ԱՄՆ դոլար տրամադրեցին հայ մարզիկներին ու Հարութի տեղեկացմամբ ոչ մի պարտավորություններ՝ Պաղեստինի դրոշով հանդես գալու կամ նրանց գովազդելու հայկական կողմը չէր ստանձնել: Ինչ վերաբերում է Իսրայելի կողմից օգնություն ստանալուն, ապա մեր կազմակերպիչներն Իսրայելյան իշխանություններին չէին դիմել: Պատմելով հայկական թիմերի ու պատվիրակների միջև շփումների մասին հայ երիտասարդը պատմեց, թե իրենք ավելի հեշտ են շփվում Սիրիահայերի, Լիբանանահայերի քան ասենք Ֆրանսիահայերի կամ Ամերիկահայերի հետ: Ինչ վերաբերում է Իրանահայերին, ապա նրանց շրջանում էլ բարեկամներ ունեին:

- Ճիշտ է, որ Իրանի պատվիրակների մոտ հետաքրքրություն է նկատվում մեր պատվիրակության հանդեպ, ինչ է Իսրայել երկիրն, ինչ է այնտեղ տեղի ունենում կամ գուցե հայերին նեղում են այնտեղ: Բայց վերջիվերջո օրվա վերջում արդեն բոլորը լավ բարեկամներ են դառնում, համոզված է Հարութը: 4 –րդ անգամ Համահայկական խաղերին մասնակցած հայ պատվիրակի հետ զրուցեցինք նաև կազմակերպվածության մասին: Նրա համոզմամբ, քանի որ մարզիկների թիվը բացառիկ էր շուրջ 6000, ուստի կազմակերպիչները զգալի ֆինանսական խնդիրներ ունեին: Օգոստոսի 4 – 13-ն անցկացված 6 –րդ Համահայկական խաղերի ժամանակ լուրջ խնդիր էր մարզիկներին մարզադաշտ ավտոբուսներով հասցնելը, ժամերով այս կամ այն հիմնախնդիրը լուծելու փաստերն: Սակայն սա մեր հայրենիքն է իր սակավ բյուջեով ու հնարավորություններով և այս տեխնիկական ու ֆինանսական հարցերին ուշադրություն էլ արդեն մեր սպորտսմենները չեն դարձրել: Ամենացավալին այն է, որ նախագահն էլ պաշտոնական ճաշկերույթ չտվեց և չգնահատեց սփյուռքահայ մարզիկների ջանքերը: Փոխարենը նրանք ավարտական «փարթի» էին կազմակերպել միավորելով՝ թե սաղեմահայ մարզիկներին և թե նրանց ծնողներին: Յուրաքանչյուր տարի նա մեկնում է Հայաստան և տարեցտարի ավելի գեղեցիկ ու բարետես է գտնում Երևանը, սակայն ավելի հոգսաշատ ու դժգոհ մարդկանց է հանդիպում, որոնք դժգոհում են անպաշտպանվածությունից, գործազրկությունից, արտագաղթից ու սոցիալական մյուս խնդիրներից:

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 613 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.119.28.173
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024