Երուսաղեմի Հայկական եկեղեցու պատրիարքը ծանր վիճակում է
[ ]
11.02.2012, 21:10
Փետրվար 09, 2012 | 01:06
Հայկական առաքելական եկեղեցու երուսաղեմյան պատրիարք Թորգոմ Մանուկյանը հունվարի 19-ին կաթվածից եւ թոքաբորբի բարդացումից հետո հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին հայտնում է պատրիարքարանը, գրում է «Asbarez» - ը: Պատրիարքը հունվարի 19-ին «Հադասա էյն Քերեմ» հիվանդանոց է տեղափոխվել համարյա անգիտակից վիճակում: 93-ամյա հոգեւոր առաջնորդի սիրտը հանկարծակի կանգ է առել, եւ թեպետ բժիշկները կարողացել են նրան արագ վերակենդանացնել, սակայն դեռեւս նրանք չեն կարողանում նրան գիտակցության բերել: Արքեպիսկոպոսը նաեւ Պարկինսոնի հիվանդությամբ եւ հիպերտոնիայով է տառապում: Ներկայումս բժիշկները շարունակում են նրա թոքերի բուժումը: Երուսաղեմի պատրիարքարանի Սուրբ Սինոդը հունվարի 30-ին հավաքվել է եւ արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանին նշանակել պատրիարքի տեղապահ` ամենօրյա գործերը կառավարելու համար: