Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը
[ ] 25.01.2013, 09:14
 
 
Երուսաղեմի  Հայոց պատրիարքարանի Ընդհանուր միաբանական ժողովը, որին մասնակցել են աշխարհի մի շարք երկրներից ժամանած Երուսաղեմի միաբանները, Երուսաղեմի Հայոց պատրիարք են ընտրել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։

Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը վախճանվել էր հոկտեմբերի 12-ի առավոտյան՝ 93 տարեկան հասակում: Նա Երուսաղեմի Հայոց պատրիարք էր ընտրվել 1990 թվականին։

Պատրիարքի պաշտոնի համար, կանոնադրության համաձայն, ներկայացվել էին 5 թեկնածուներ, եւ այսօր առավոտյան քվեարկությունների արդյունքում մնացել էր 2 թեկնածու՝ պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանն ու Լուսարարապետ, մինչեւ պատրիարքի մահկանացուն կնքելը պատրիարքի փոխանորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը։

Քվեարկությունների արդյունքում 17 ձայն ստացել է Նուրհան Մանուկյանը, 15՝ Արիս Շիրվանյանը, եւ մեկ հոգի ձեռնպահ է քվեարկել։ Այսպիսով պատրիարք է ընտրվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը։


Արտյոմ Չերնոմորյան, Երուսաղեմ
 
 
 
ՆՈՒՐՀԱՆ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿՅԱՆԸՙ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ
ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ
 
 
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
 
 
Ընդունելությանը ներկա են եղել Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասն ու վարչապետ Սալամ Ֆայատը Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում երեկ ավարտվեց Երուսաղեմի հայոց 97-րդ պատրիարքի ընտրությունը: Հակոբյանց միաբանության անդամները պատրիարք են ընտրել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, որը ստացել է 17 ձայն: Նրա մրցակիցՙ պատրիարքի տեղապահ Արիս արք. Շիրվանյանը ստացել է 15 ձայն: Նուրհան արք. Մանուկյանը 54 տարեկան է, ծնվել է Հալեպում եւ նախնական կրթությունը ստացել տեղի Հայկազյան վարժարանում: 1961-ին ընդունվել է Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանքը, 1966-ին ընդունվել Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարանը: Քահանա ձեռադրվել է 1968-ին: Երկու տարի աշխատել է Ժառանագավորաց վարժարանում որպես փոխտեսուչ, իսկ 1975-ից կրթական այդ հաստատության տեսուչն էր: 1973-ին ստացել է վարդապետական աստիճան, 1974-1980 թթ. Իսրայելի հայ հոգեւոր հովիվն էր: 1980-ին Թորգոմ արք. Մանուկյանի հրավերով մեկնել է Նյու Յորք եւ ուսանել եպիսկոպոսական ընդհանուր աստվածաբանական ճեմարանում, եղել է Հյուսթոնի Սբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվը: 1998-ին ընտրվել է Երուսաղեմի Ս. Աթոռի լուսարարապետ: Մեկ տարի անց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս: 10 տարի անց Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Թորգոմ արք. Մանուկյանը տեր Նուրհանին նշանակել է պատրիարքական փոխանորդ: Հիշեցնենք, որ Երուսաղեմի պատրիարքի աթոռը թափուր էր մնացել նախորդ տարվա հոկտեմբերի 12-ից, երբ 22 տարի պաշտոնովարելուց հետո վախճանվեց Թորգոմ արք. Մանուկյանը: Պատրիարքի ընտրությունն անցկացվել է երկու փուլով: Հունվարի 23-ին գաղտնի քվեարկությամբ 5 թեկնածուներ էին ընտրվել, երեկվա քվեարկությամբ ընտրվեց նրանցից մեկն արդեն ձայների մեծամասնությամբ: Երուսաղեմի հայոց պատրիարքի ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն միայն միաբանության կուսակրոն անդամները: Սուրբ ծննդյան եւ աստվածահայտնության տոնին, այնուհետեւ պատրիարքի ընտրությունների նախօրեին տեղի ունեցած պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել նաեւ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասն ու վարչապետ Սալամ Ֆայատը: Իսրայելում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Ժորժետա Ավագյանն «Ազգ» օրաթերթի հետ հեռախոսազրույցում ասաց, որ Իսրայելի հայ համայնքը որեւէ լծակ չունի արտահայտելու իր տեսակետն ու կամքը, սակայն տիկին Ժորժետան նկատել է, որ համայնքի բազմաթիվ անդամներն իրենց համակրանքն են արտահայտել Վիգեն արք. Այքազյանին եւ Խաժակ արք. Պարսամյանին, սակայն նրանք ինքնաբացարկ են հայտնել եւ թեկնածություն չեն առաջադրել: «Նուրհան արք. Մանուկյանին միաբաններն ընտրել են պատրիարք, համայնքն ընդունել է նրան եւ կաշխատի նրա հետ: Ընտրության ժամանակ Իսրայելից որեւէ պաշտոնյա ներկա չէր, մինչդեռ Պաղեստինի ինքնավարության առաջին դեմքերը ներկա էին ընդունելությանը: Բազմաթիվ լրատվամիջոցներ լուսաբանում էին ընտրությունը: Ընտրությունից հետո, նորընտիր պատրիարքը ելույթ ունեցավ, ողջունեց հավաքված հայերին, ասաց, որ կշարունակի աշխատել համայնքի հետ, կպաշտպանի մեր իրավունքներն ու կալվածքները: Ժողովուրդը նրան ողջունեց եւ շնորհավորեց», ասաց Ժորժետա Ավագյանը: Իսրայելում Հայ դատի հանձնախմբի ղեկավարն ասաց, թե խոսակցություններ է լսել, որ Իսրայելի իշխանություններն այնքան էլ գոհ եւ ոգեւորված չեն, որ Նուրհան արք. Մանուկյանն է ընտրվել պատրիարք: «Սակայն համայնքը պատրիարքի կողքին է, մենք ամեն ինչ կանենք, որ նրանք ճանաչեն եւ ընդունեն ե՛ւ նորընտիր պատրիարքին, ե՛ւ Հայ դատը»: Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Մայր աթոռի հետՙ տեղեկանալու Էջմիածնի վերաբերմունքն ու գնատականը ընտրությունների եւ պատրիարքի վերաբերյալ, ու թե հետագա համագործակցության ինչպիսի եզրեր կան, սակայն արդեն երկու օր Մայր աթոռի հեռախոսները զանգերի չեն պատասխանում:
 
 
 
 
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 413 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.226.88.18
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024