Նկարում՝ ձախից Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արտաքին և միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյան, մեջտեղում Իսրայելի Քնեսսետի կառավարող կոալիցիայի ղեկավար, Լիքուդի անդամ Զեև Էլկին և ՀՀ Իսրայելում պատվո հյուպատոս պրն. Ցոլակ Մոմջյան
Նկարում՝ ձախից՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Հայ Դատի հանձնախմբի Երուսաղեմի մասնաճյուղի ղեկավարությունը, Զեև Էլկինն ու Ցոլակ Մոմջյանը
Երուսաղեմի Եբրայական համալսարանի Հայագիտության ամբիոնն այն եզակի հրեական համալսարանական կենտրոնն է, որն 16 տարի շարունակ նշում է Հայոց Ցեղասպանության տարելիցները: Պրոֆեսոր, ազգությամբ հրեա Մայքլ Ստոունն չնայած իր պատկառելի հասակին շարունակում է ղեկավարել այս ամբիոնը:
Գիտաժողովի վերածված այս հուշ-երեկոն ևս մեկ անգամ ապացուցեց, որ հրեա համալսարանական խավը կիսում է հայերի ցավը: Մի քանի անգամ զեկուցողների ու ելույթ ունեցողների կողմից շեշտվեց, որ այս հավաքը քաղաքական նպատակներ չունի, բայց ներկայացուցչական կազմն արդեն ուներ իր ասելիքը:
Նկարում՝ Հոլքոստի և Ցեղասպանության թանգարանի գործադիր տնօրեն,
հայ ժողովրդի բարեկամ, պրոֆեսոր Իսրայել Չարնի
Բանախոսների կողմից խոսվեց նաև Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության չճանաչման հարցի շուրջ: Եղան բազմաթիվ քննադատական խոսքեր ուղղված Իսրայելի Արտ.Գործ.Նախարարությանը: ՀՀ Իսրայելում պատվո հյուպատոս պրն. Ցոլակ Մոմջյանն այդ թեմային անդրադառնալով:
Նկարում՝ ՀՀ Իսրայելում պատվո հյուպատոս պրն. Ցոլակ Մոմջյան
Երեկոն նաև մշակութային մաս ուներ, բացումից անմիջապես հետո ընթերցում Աստվածաշնչից հայերերն և եբրայերեն լեզուներով, հայկական երգ ու հատված Սիամանթոյի «Պարը» ստեղծագործությունից:
Նկարում՝ Հայ երգիչ ԱՄՆ-ից, Ռոբերտ Չիլինգիրյան
Նկարում՝ բանաստեղծուհի Անուշ Նագաշյան
Ստորև առաջարկում ենք լսել «Ազատություն ռադիոկայանի» հայկական ծառայության հաղորդումը կապված այս երեկոյի հետ:
Բեռնել՝
|