Եվա Ռիվասը «Եվրատեսիլ - 2010»-ում գրավեց յոթերորդ տեղը
30.05.2010 Արման Հովհաննիսյան
Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը Apricot Stone երգով «Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթում գրավեց յոթերորդ տեղը: Մրցույթի` շաբաթ ուշ երեկոյան կայացած եզրափակիչում Ռիվասը հանդես եկավ 21-րդը: Ինչպես եւ երկու օր առաջ կիսաեզրափակիչում` երգչուհին բեմ բարձրացավ անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ:
Մրցույթում առաջին տեղը գրավեց Գերմանիան ներկայացնող 19-ամյա երգչուհի Լենա Մայեր-Լանդրութը` Satellite երգով:
«Եվրատեսիլ - 2010»-ի հաղթող Լենա Մայեր-Լադրութը
Երկրորդ տեղում է Թուրքիան, երրորդում` Ռումինիան, չորրորդում` Դանիան, հինգերորդում` Ադրբեջանը, ե վեցերորդում` Բելգիան:
Հայաստանին ամփոփիչ աղյուսակում հաջորդում է Հունաստանը, իններորդ տեղում է Վրաստանը, լավագույն տասնյակը եզրափակում է Ուկրաինան:
«Եվրատեսիլ - 2010»-ին մասնակցում էր 39 երկիր, որոնցից եզրափակիչ էին անցել 25-ը:
Ուրբաթ օրը կայացած ասուլիսում Եվա Ռիվասը շեշտել էր, որ եզրափակիչում իրեն դժվարին պայքար է սպասում: «Մրցակիցներս շատ ուժեղ են, եւ եզրափակիչը շատ, շատ դժվարին կլինի: Իմ կարծիքով` այն իսկական ճակատամարտ է լինելու», - ասել էր երգչուհին:
Սա Հայաստանի հինգերորդ մասնակցությունն էր «Եվրատեսիլ» երգի մրցույթին, եւ մինչ այժմ ամենահաջող արդյունքը գրանցել է Սիրուշոն` 2008 թվականին «Քելե-քելե» երգով գրավելով չորրորդ տեղը: Երկու անգամ Հայաստանը գրավել էր ութերորդ տեղը, մեկ անգամ` տասներորդ:
Ինչպես եւ նախորդ տարի, այս անգամ եւս մրցույթի մասնակիցների միավորները հաշվարկվում էին ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքների 50:50 հարաբերակցությամբ: Մի շարք երկրներից, որտեղից Հայաստանը մրցույթին մասնակցության առաջին տարիներին շատ բարձր միավորներ է ստացել, նոր կարգի ներդրումից հետո միջին կամ ցածր միավորներ են ստացվում, օրինակ` Ֆրանսիայից, Հունաստանից, Կիպրոսից, Բելգիայից, Շվեյցարիայից:
«Եվրատեսիլ»-ի եզրափակիչի ուղիղ հեռարձակումը մեծ էկրանի վրա ցուցադրվում էր Երեւանի կենտրոնում` Կարապի լճի հարեւանությամբ:
yerevaklur.am-ը ներկայացնում է քվերկության աղյուսյակը:
Այսպիսով՝ Հայաստան՝ 7, Ադրբեջան 5, Վրաստան՝ 9, Թուրքիա՝ 2։ Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ։ Աղյուսակի վերջնական տեսքը. 1. Գերմանիա-246 2. Թուրքիա-170 3. Ռումինիա-162 4. Դանիա-149 5. Ադրբեջան-145 6. Բելգիա-143 7. Հայաստան-141 8. Հունաստան-140 9. Վրաստան-136 10. Ուկրաինա-108 11. Ռուսաստան-90 12. Ֆրանսիա-82 13. Սերբիա-72 14. Իսրայել-71 15. Իսպանիա-68 16. Ալբանիա-62 17. Բոսնիա և Հեևցեգովինա-51 18. Պորտուգալիա-43 19. Իսլանդիա-41 20. Նորվեգիա-35 21. Կիպրոս-27 22. Մոլդովա-27 23. Իռլանդիա-25 24. Բելոռուս-18 25. Մեծ Բրիտանիա-10
Իսկ այժմ՝ ամենահետաքրքիրը՝ ով ինչպես քվեարկեց մեր համար 1. Ռումինիա-6 բալ 2. Իռլանդիա-0 բալ 3. Գերմանիա-7 բալ 4. Սերբիա-1բալ 5. Ալբանիա-0 բալ 6. Թուրքիա-6 բալ 7. Խորվաթիա-0 բալ 8. Լեհաստան- 5 բալ 9. Բոսնիա և Հերցեգովինա- 0 բալ 10. Ֆինլանդիա-0 բալ 11. Սլովենիա-0 բալ 12. Էստոնիա-0 բալ 13. Ռուսաստան-12 բալ 14. Պորտուգալիա-0 բալ 15. Ադրբեջան-0 բալ 16. Հունաստան-7 բալ 17. Իսլանդիա-0 բալ 18. Դանիա-0 բալ 19. Ֆրանսիա-6 բալ (12 բալ Թուրքիային) 20. Իսպանիա-8 բալ 21. Սլովակիա-4 բալ 22. Բուլղարիա- 8 բալ 23. Ուկրաինա-6 բալ 24. Լատվիա-1 բալ 25. Մալթա-0 բալ 26. Նորվեգիա-0 բալ 27. Կիպրոս-7 բալ 28. Լիտվա- 0 բալ 29. Բելոռուս-5 բալ 30. Շվեյցարիա-0 բալ (Այս երկրում ՀՀ դեսպանն է դիվանագետ դարձած Շառլ Ազնավուրը) 31. Բելգիա-7 բալ 32. Մեծ Բրիտանիա-0 բալ 33. Նիդերլանդներ-12 բալ 34. Իսրայել -12 բալ 35. Մակեդոնիա-4 բալ 36. Մոլդովիա-6 բալ 37. Վրաստան-10 բալ 38. Շվեդիա-1 բալ։ Իր հերթին Հայաստանը 12 բալ տվեց Վրաստանին, 10՝ Ռուսաստանին և 8 Ուկրաինային։ Yerevaklur.am-ը ներկայացնում է քվեարկության աղյուսյակը:
|