Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Հասարակական կազմակերպություններն որպես Հայ-Հրեական հարաբերությունների խորացման խթան
[ ] 12.06.2011, 23:47
 
Նկարում՝  Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար պրն. Արտակ Գրիգորյանն և Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի փոխնախագահ Դանիել Ռայների
 
Հայ-Հրեական դիվանագիտական ու տնտեսական հարաբերություններն իհարկե ավելի ջերմ ու երկուստեք փոխշահավետ կարող էին լինել, եթե չլինեին այն արտաքին քաղաքական ճնշումներն, որոնք թույլ չեն տալիս ավելի սերտացնել ճակատագրերով իրար շատ նման ու դարերով իրենց գոյության համար մաքառած այս ազգերին: Սակայն արի ու տես, որ միշտ չէ որ պետք է նստել ու սպասել թե երբ են երկու երկրի դիվանագետները փոխելու իրենց դիրքորոշումներն ու երբ են ստեղծվելու բարենպաստ պայմաններ հարաբերություններն ավելի ջերմացնելու համար: Այստեղ է որ օգնության ձեռք է մեկնում հասարակական կազմակերպությունների ինստիտուտը: Այս օրերին Իսրայելում է գտնվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար պրն. Արտակ Գրիգորյանն, որն մի շարք հանդիպումներ ունեցավ հրեա քաղաքական գործիչների և թե հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պաշտոնյայի կարծիքով զարգացնելու մեծ հեռանկարներ ունի նաև հասարակական կազմակերպությունների սեկտորն և բոլոր բավարար նախադրյալներն կան արդեն ստեղծված: Նախ Իսրայելում գործում է Պետախ-Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունն, որն համագործակցում է բազմաթիվ ՀԿ-ների հետ, իսկ մասնավորաբար Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի հետ, որն 2010թ.-ից նոր պատմական էջ է բացել իր նորագույն պատմության մեջ՝ առանձնահատուկ ուշադրություն ընձեռ-լով այն հայ փրկիչներին, որոնք Երկրորդ Աշխարհամարտի տարիներին փրկել են հրեաների կյանքը: Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղադրվելու է նույնիսկ հուշարձան նվիրված այդ հայ փրկիչներին: Պրն. Գրիգորյանի ու այս հիմնադրամի փոխնախագահ Դանիել Ռայների հետ Թել-Ավիվում տեղի ունեցած հանդիպումից հետո մի շարք կարևոր հասարակական ծրագրերի մեկնարկ է ազդարարվել, որն անկասկած ավելի կսերտացնի հայ-հրեական հարաբերություններն այս ոլորտում: Ցանկացած ժողովրդավարական երկրում այս կազմակերպությունների դերն ու ազդեցությունը շատ մեծ է հասարակության վրա և որքան այս միություններն ուժեղ են, այնքան քաղաքացիական հասարակությունն ավելի դինամիկ է զարգանում:
 
06.06.11թ.  «Նաիրի» Միություն
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 433 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.149.29.190
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024