Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Հասմիկ Պողոսյանը «գեղական ձևով»...«քցեց»
[ ] 09.07.2011, 07:56
Հասմիկ Պողոսյանը «գեղական ձևով»...«քցեց»Հե՜յ, Ադանայի ողբ, ուր ես հասել... Այսպիսի խորագրով նամակ է ուղարկել Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, Իսրայելում բնակվող Նուբար Ասլանյանը, որը ներկայացնում ենք նույնությամբ:

Մամուլից իմացա, որ թուրք երգչուհի Սեդել Գյուրելը «Ադանայի ողբը» երգը, «հեղինակությամբ» Այքութ Գյուրելի եւ Սիբել Ալաշի, դարձրել է փոփ երաժշտություն: Լսեցի եւ... չզարմացա: Չզարմացա, որովհետեւ «երբ դու գոլ չես խփում, քեզ են խփում»... Սա կյանքի օրենքներից է:

Բացատրեմ՝ Էդվարդ Թոփչյանի նենգության, ՀՊՖՆ-ի տնօրեն Ռուզան Սիրունյանի խաբեբայության եւ կարեւորը, այդ բոլորը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կնքահայրությամբ չկատարվեց իմ Փողի եւ Նվագախմբի համար գրված, Ցեղասպանության 90-ամյակին, Ֆրանց Վերֆելի եւ փախստական ծնողներիս հիշատակին նվիրված, Իսրայելում 2005 թվին լույս տեսած «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ» Կոնցերտ-Պոեմը, որի երկրորդ մասում (եռմասանի է) միտումնավոր, նպատակային օգտագործված են «Ադանայի ողբն» ու «Մայր Արաքսի ափերով» երգերը, ապա զարմանալի չէ, որ թուրքը պիտի երգը ի հայտ բերի որպես սեփական, քանզի, կրկնվեմ՝ «երբ դու գոլ չես խփում, քեզ են խփում»...

Տեսնենք հաջորդը որն է...

Ծանոթություն.

1. Համաձայն 16.05.2006 ՀՊՖՆ-ի պաշտոնական նամակի, «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»-ի կատարումը նշանակված էր 15.06.2007-ին:

2. Կատարման մասին «Առավոտ» թերթի 15.04.06-ին հայտարարություն էր արել ՀՊՖՆ-ի տնօրեն Ռ. Սիրունյանը՝ համաձայն ԱԳՆ, Կոմպոզիտորների միության եւ մշակույթի նախարարության ՀՊՖՆ-ին հղած դիմումի:

3. Միահեծան Թոփչյանը առանց ինձ եւ մենակատար որդուս լուր տալու ինքնագլուխ «ֆուկ» արեց ստեղծագործությանս կատարումը: Իմ ստեղծագործության կատարման նշանակված օրը՝ 15.06.2007-ին ,եւ եւս հաջորդ երկու ուրբաթ օրեր՝ 22 եւ 29 հունիսի, ելույթներ ունեցան ԱՄՆ-ից հրավիրված Ա.Տրեգերն ու Ֆրանսիայից՝ Վ. Մարտիրոս յանը:

4. ՀՊՖՆ-ի տնօրեն Ռ.Սիրունյանը իր խաբեբա նամակով (այն էլ իմ «ղալմաղալից» հետո) ուզեց մեզ համոզել, որ պատճառը Ա. Խաչատուրյանի անվան մրցույթն է: Սուտ: Մրցույթն ավարտվեց հունիս 6-ին, իմ 15.06.07-ի օրվա հետ կապ չուներ: Եւ վերջապես, ինչպես գրել էի իմ հեգնական նամակում՝ «Մեզ» մոտ, Իսրայելում տարին ունի տասներկու ամիս, «ձեզ» մոտ՝ չգիտեմ)- ասածս այն էր, որ եթե հունիսին «ինչ ինչ պատճառներով» չկատարվեց, ուրիշ ամիսներ եւս կան... ԼՌՈՒԹՅՈՒՆ:

5. Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չպատասխանեց իմ բողոքի Բաց նամակին, դրանով իսկ կնքահայր լինելով ստին, կեղծիքին, խաբեությանը: Եթե ավելի պարզ («գեղական ձեւով») Թոփչյանը, Սիրունյանը եւ Պողոսյանը «քցեցին»... Միայն նրա՞նք:

Դրանից հետո դարձա «նամակ գրող»... ներառյալ Հայ դատի մի քանի բաժանմունք (Կիրո Մանոյանն էլ հետը), ՀԲԸՄ, հայալեզու արտասահմանյան թերթեր,Սփյուռքի նախարար, Կոմպոզիտորների միություն, Ցեղասպանության թանգարան՝ Հայկ Դեմոյան , ԱԳՆ, ՀՀ Առաջին Տիկին, ՀՀ Նախագահ (նաեւ նրա վարչապետ եղած ժամանակ), Կաթողիկոս (որ Նախագահին անձամբ տեղյակ պահի, թե ինչ է կատարվում»)... քառասունից ավելի նամակներ: ԼՌՈՒԹՅՈՒՆ: Լավ, «էդ գյուղում մի կենդանի վարորդ չկա՞»:

«Մնաց մի նամակ»՝ Էրդողանին, թե «պրն Էրդողան, հեչ մի անհանգստացի, Հայաստա նում իրենք իսկ թքած ունենան ............. վրա, ու ... կախվեմ՝ որպես ազգի դավաճան:

Մերկախոս չլինելու համար խնդրեմ այցելեք իմ
http://noubaras.do.am/ կայք, site catalog, Էջ 1,«Սիփանա քաջեր» Կոնցերտ Պոեմի խրոնոլոգիա: Տեղադրված են բոլոր նամակ փաստերից մեծամասնությունը:

Ներող եղեք սիրտս բացելու համար:

Ասեմ նաեւ, բնավ չեմ զարմանա, եթե Դուք նույնպես լռեք, որովհետեւ, ինչպես ասում է Պոզները՝ «Такие у нас времена»:

Միայն թե այնքան չուշանանք, որ մեր Կոմիտասից մեզ բան չմնա: Առանց այն էլ ՀԱՅ ԵՐԳԸ առավոտից գիշեր
բռնաբարվում է "աստղիկների" կողմից:
 
Հ.Գ. Պատասխանատու եմ յուրաքանչյուր բառիս համար:
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 428 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.137.176.238
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024