Ահա այս չինովնիկն է, որին հանդիպելուց հետո պարտք պետք է վերցնես՝ որտեղից որ եկել ես - հետ գնալու համար
Ահա մեր կայքի այցելուներին ենք մատուցում մի շարք Իսրայելահայերի արկածների մասին պատմող հոդվածը, թե ինչպես են առհասարակ նախկին, այսինքն ժամկետանց անձնագիր ունեցող հայաստանցիները վերականգնում երկքաղաքացիությունը: Այս հոդվածը վաղուց էինք խոստացել, որ կտեղադրենք, վայելեք .....
Համո Սահյան - Հայաստան ասելիս
Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճագում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է,
Կլինեմ, կմնամ այսպես:
Մեծն Սահյանի այս բանաստեղծությունն երբ կարդում էինք դպրոցում ու Հայ գրականության ուսուցչուհին երբ բացատրում էր այն, դժվար թե նա քսան հինգ տարի առաջ ի նկատի ունենար ներկայիս Հայաստանն, որը բացի անկախ լինելուց նաև միլլիոնից ավել «լքողներ» պիտակը ստացած ու բախտի հետևից գնացած նախկին հայաստանցու համար դարձել է նոր որդեգրած ոչ թե «Տուն արի» ( սիրեմ քեզ) այլև «Տուն արի» - քցեմ քեզ պետական ծրագրի հովանավորը: Օդանավակայանում հայ սահմանապահն շատ սիրալիր կերպով կհարցնի ՝ - Ցավդ տանեմ հայ ե՞ս....բա ինչի ես ուրիշ երկրի անձնագրով մտնում Հայաստան, հայկականդ տուր, եթե ժամկետն էլ անցած է, ոչինչ մի երկու օրվա կնորոգես.. Դե այդ լավ տղային ինչ անես, եթե տաս տարի ժամկենտ անցած անձնագիրդ չտաս, որ մի երկու օրվա հանգիստ կնորոգես.....դե չարժե մի քանի ԱՄՆ դոլլար վճարել, վերջը ՀԱՅՐԵՆԻՔ ես եկել, ՀԱՅԱՍՏԱՆ ես եկել....
ՈՒ այս ճակատագրական սխալը գործող նախկին, որ հիմա պիտի դառնա ներկայիս Հայաստանցի, ընկնում է շաբաթներ տևող բյուրոկրատական քաշքշուկի մեջ: Նախ գնա տուգանք մուծի, թե ինչու չես ներկայացել Հայաստանի հյուպատոսարան կամ դեսպանատուն, դե հիմա արի դրան բացատրի թե ՀՀ ներկայիս Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հինգ տարվա Իսրայելի դեսպան եղած ժամանակ, նստավայրը Փարիզ, երկու անգամ է եղել Իսրայելում, այն էլ ոչ Իսրայելահայերին ընդունելու համար, իսկ նախարար դառնալուց հետո էլ երկու տարուց ավելի՝ մարդ- մադաթ չկա....
Լավ մուծեցիր 30.000 դրամն, ապրես, դե հիմա գնա Հանրապետական Զինկոմիսարիատ, տեսնենք ծառայել ես թե չ՞է...... Սա էլ այլ օպերա է....եթե բախտդ չբերեց ու հանկարծ Գորիսցի եղար կամ այլ հեռավոր մարզերից, այնքան գնաս գաս որ մենք իմանանք քո հալը: Դե ինչպես են Հայաստանում մնացած հարցերը լուծվում չենք ասի, դուք կռահեք....Քաղաքապետարանի տուգանք վերցնող քարտուղարուհիներն էլ կամ համակարգչով « հայտնի» գնդակով խաղն են խաղում կամ էլ Անգրի բըրդսը(Angry birds), բայց տուգանքի վճարման համար բացված բանկային հաշիվն անգիր գիտեն......էս էլ էսպես:
Մեր ղեկավար այրերը հո պարապ-սարապ ման չեն գալիս. մտածում են նաև, թե ինչպես «սխալմամբ» Հայաստան հարազատներին այցելության եկած «նախկին» իր հայրենակցուց էլ լավ եկամուտ ստանան, ճիշտ էլ ենթաօրենսդրական ակտեր են մշակել երկքաղաքացիության մասին՝ օրենքից մաքսիմալ շահույթ ստանալու համար: Մեր ասածն ու լսածն էլ Ձեր համար մատչելի ու դյուրամարս դարձնելու համար էլ, խնդրենք այս հոդվածը մինչև վերջ կարդալու համարձակությունն ունեցող մարդուն այցելել ՀՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային բաժին ու դռան մոտ հարց ու փորձ անել, թե նախկին Հայաստանցիներն գոհ են արդյո՞ք իրենց կարգավիճակից: Մարդիք, որոնք ասենք չորս հոգով Ռուսաստանից են եկել, երեխաների հետ ու հիմա չորս հատ նոր հայկական անձնագիր են սարքելու, ու եթե երեխաները ծառայած էլ չեն... դե գնա գալիս եմ, տեսել ենք թե Օվիռի դռների մոտ ինչպես են կանայք անճարությունից արտասվում.....
Եթե մենք «լքողներս» չլինենք ու ամսեկան միլլիոնավոր դոլլարներ Հայրենիքի մեր կիսասոված. բացի Երևանից՝ գյուղերի վերածված քաղաքների ու մարդաբնակ տարածքների վերածված գյուղերի բնակիչներին, այն այնքան սպասված «100» դոլլարը չուղարկենք, էն մյուս միլլիոնն էլ մեր մոտ կգա, դե հարուստներով մնացեք իրար հետ յոլա գնացեք, աֆրիկական երկրներից էլ մի քանի ճորտեր բերեք, որ ձեր համար աշխատեն...
Մաքսայինը, Օվիռը, Զինկոմը, Քաղաքապետարանն ու համայնքապետարանը, էլի ասեմ.....հերիք է, որ բերածդ փողերը ձեռքիցդ առնեն.... Արի Հայաստան, տուն արի՝ քցեմ Քեզ..... Պատահական Սահյանական պոեզիայով չսկսեցինք....
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Գիտեմ ինչու է այսպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճագում է,
Հայաստան ասելիս գրպանս հալչում է,
Գիտեմ ինչու է այսպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս ծալվում են,
Գիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է,
Կլինեմ, կմնամ այստեղ....
|