Նկարում՝ Տել-Հաշոմեր հիվանդանոցի առողջապահական զբոսաշրջության բաժնի տնօրեն, բժիշկ - թերապևտ Ալեքսանդր Կանևսկի
Հայ-հրեական առողջապահության ոլորտում սերտ համագործակցությունը շուրջ երկու տասնամյա պատմություն ունի: 1988թ.-ի Սպիտակի երկաշարժից հետո երբ բոլոր երկրների բժիշկներն, այդ թվում և հրեա, օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Հրեա ժողովրդի նվիրատվությամբ Գյումրիում կառուցվեց Արիէ Քուփերսթոքի անվան վերականգնողական կենտրոնը, որն հյուսիսային Հայաստանի ամենախոշոր պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնն է: Այնուհետև շարունակվեց համագործակցությունը մասնավորաբար Երևանյան բուժհաստատությունների և Իսրայելյան տարբեր բուժ-հիմնարկների միջև: Հայֆայի «Բնեյ Ցիոն» հիվանդանոցի միջազգային բաժնի ղեկավար Լուսինե Ասլանյանը շարունակեց համագործակցությունը հայ բժիշկների հետ: Նրա ջանքերով այսօր էլ բազմաթիվ հայ հիվանդներ են բուժում ստանում «Բնեյ Ցիոն» բժշկական կենտրոնում, վերավորակավորում են անցել տասնյակ հայ բժիշկներ: Սեպտեմբերի մեկին Տել-Հաշոմեր հիվանդանոցի և առողջապահական զբոսաշրջության բաժնի օգնությամբ Երևանում հիմնադրվել է կանանաց արհեստական բեղմնավորման կենտրոն, որն հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Ժամանակ առ ժամանակ հրեա էմբրիոլոգներ են մեկնում Երևան՝ տեղում կազմակերպելով ընդունելություն: Տել-Հաշոմեր հիվանդանոցի առողջապահական զբոսաշրջության բաժնի տնօրեն, բժիշկ - թերապևտ Ալեքսանդր Կանևսկու խոսքերով Պր.Ակոևի Երևանյան կլինիկան հագեցած լինելով գերժամանակակից սարքավորումներով մեծ հնարավորություններ է ստեղծում երջանկություն պարգևել դեռ ծնող չդարձած հայ զույգերին: Ըստ միջազգային վիճակագրության առաջին փորձը արհեստական բեղմնավորման ունի 25% հավանականություն իսկ Իսրայելում՝ 47%:
Նյութը պատրաստեց՝ Արտյոմ Չերնամորյանը 11.11.09թ.
|