Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» և հայկական կրթական-մշակութային «Նոյան Տապան»
միությունները ներկայացնում են
«ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԵՂԵԴԻՆԵՐԸ»
Բացառիկ հայ երգ-երաժշտության համերգ երկրի ամենա մշակութասեր քաղաքում Համերգի ընթացքում ելույթներ կունենան Իսրայելում և նրա սահմաններից դուրս հայտնի փողհար, Իսրայելի ջազային բիգ բենդի մենակատար, Հայֆայի Սիմֆոնիկ նվագախմբի փողհար Արմեն Ասլանյանը, Հաբիմա թատրոնի ու «Vocal people» խմբի մենակատար, երգիչ Աշոտ Գասպարյանը, Իսրայելի և Հայաստանի բալետի առաջատար բալերոն, Թել Ավիվի բալետի մենակատար Լյուդվիգ Իսպիրյանը, Հայաստանում ու Իսրայելում հայտնի դաշնակահարուհի Ելենա Սարգսյանը, վոկալ-գործիքային «Դիլիջան» համույթն և Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծուհի Անուշ Նագաշյանը :
Համերգի գեղարվեստական ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյան:
Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին ժամը 20:00-ին Պետախ Տիկվայի «Շարետ» դահլիճում:
Համերգը կվարեն՝ Արտյոմ Չերնամորյանն ու Այա Մամաջանյանը
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ 03-9112045, 0548082735, 0546710610
|