Օգոստոս 15, 2011 | 11:36
Ռուսաստանի Աստրախան քաղաքում ավարտվել է ձյուդոի «борьбе на поясах» մարզաձեւի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին աշխարհի 20 երկրների մարզիկներ: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը NEWS.am-ին հայտնեց, որ Հայաստանի միակ ներկայացուցիչ, Չարենցավանցի Սուրեն Գառնիկյանը անցկացրեց 4 գոտեմարտ, որից հաղթելով երեքը գրավեց 3-րդ մրցանակային տեղը: Լուրեր Հայաստանից - www.news.am
Մեր կողմից մնում է ավելացնել, որ Իսրայելից այս մրցաշարին Հայաստանի հավաքականի մարզիչների կազմում էր նաև Իսրայելի աղջիկների երիտասարդական ազգային հավաքականի ավագ մարզիչ, ՀՀ ազգային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Սերոբ Անդրեասյանը:
Նկարում՝ Սուրեն Գառնիկյանն ու Սերոբ Անդրեասյանը
Նկարում՝ Մրցաշարին մասնակցած սաների մարիչները
|