Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցավ Իսրայելի մշակույթի օրերն Հայաստանում ծրագիրը:
Այս տարի էլ բավական ներկայացուցչական կազմով Իսրայելի արվեստասեր հասարակությանը ներկայանալու է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Հիմնական հանդիսություններն անցկացվելու են երկու քաղաքում՝ Հայֆայում և Թել-Ավիվում:
Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը Հայֆա և Թել-Ավիվ քաղաքներում հանդես կգա համերգային ծրագրով: Ծրագրում ընդգրկված են ժողովրդական, դասական և ժամանակակից պարեր: Համերգներին իր մասնակցությունը կբերի նաև Շվեդիայի թագավորական բալետի մենապարող Արսեն Մեհրաբյանը:Թվով չորս տասնյակ հայ պարող-պարուհիներ հանդես կգան Իսրայելում:
Այսքանով սակայն Հայաստանի մշակույթի օրերն Իսրայելում չեն ավարտվում, նախատեսված են համերգներ, ցուցահանդեսներ և մշակույթային զանազան միջոցառումներ: Հայկական կողմն ամենայն լրջությամբ է պատրաստվել այս ծրագրին ու հավանաբար կլինեն նաև պաշտոնական հանդիպումներ Իսրայելի կառավարության անդամների հետ:
Համերգների ամբողջական ծրագիրը հայտնի կդառնա այս երկու օրերի ընթացքում, իսկ մինչ այդ բոլոր հայերին կոչ ենք անում շտապել ու տոմսեր ձեռք բերել կայքում նշված հեռախոսահամարներին զանգահարելով: ցանկալի է վերցնել նաև հայկական դրոշներ:
Նույն խումբը համերգով հանդես կգա նաև Հայֆայում:
Երկրի կենտրոնում տոմսեր կարելի է ձեռք բերել «Անախնու քան» հասարակական կազմակերպության գրասենյակից, որի հետ Պետախ Տիկվայի «Նաիրի» միությունը բանակցելու է՝ կոլեկտիվ հայտերով տոմսեր ձեռք բերելու համար:
Լրացուցիչ տեղեկությունների և տոմսերի համար զանգահարեք՝ Միխալ Բրոդին 077-5232665 կամ 050-2200816
E-mail: werhere1956@gmail.com
|