Վերջին մի քանի օրերի ընթացքում թե ահաբեկչական գործողությունների և թե հրթիռահարումների արդյունքում բազմատիվ զոհեր ու ավերածություններ գրանցվեցին Իսրայելում, բարեբախտաբար հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ չկան:
Երկրի ռմբակոծվող շրջաններում, ինչպիսիք են Բեեռ Շևան, Կիրյատ Գատն, Աշդոդն ու Աշկելոնն, ամենահամեստ հաշվարկներով ապրում են ավելի քան երեք հարյուր նախկին Հայաստանցիներ: Մարդկանց խոսքերով իրենց համար սովորական է դարձել արդեն շչակների հուժկու ձայներն ու ռմբապաստարան կամ աստիճանահարթակ ընտանիքով վազզելը, սակայն հոգեկան առումով բավական ծանր իրադրություն է ստեղծվել հատկապես փոքր երեխաներ ունեցող ընտանիքների շրջանում: Պատկերացրեք օրվա կտրվածքով մի քանի անգամ. ստիպված իրենց երեխաներին ծնողներն, ընկնող հրթիռների 45 վայրկյան առաջ հնչող ազդանշանի ժամանակ, պետք է հասցնեն ապահով տեղ գտնել ու թաքնվել: Իսկ փոքրիկ այս քաղաքներում ընկնող գրադներն ու կատյուշաներն «ազցություն» չեն ճանաչում:
|