Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Հայերը Յաֆֆոյում մեծ շուքով տոնեցին Տյարնընդառաջը
[ ] 16.03.2016, 11:18

 

Լուսանկարում՝ Երկրի կենտրոնի հոգևոր  հովիվ հայր  Տիրան աբեղա Հակոբյանն եկեղեցական արարողության  ժամանակ

Փետրվարի 27-ին Թել Ավիվ-Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանքում հին տոմարով տոնվեց Տյարընդառաջը: Դժվար է նույնիսկ մտաբերել, թե վերջին անգամ երբ էր այդքան մարդաշատ եղել հայկական վանքը: Շուրջ 300  հայ հավատացյալ էր հավաքվել ու ավանդական եկեղեցական արարողությունից հետո հայերը մոմերով դուրս եկան եկեղեցու բակ, որտեղ էլ վառվեց ավանդական կրակն ու մարդիկ սկսեցին ուրախ պար բռնել ու ցատկել կրակի վրայից:  Ամենակարևորը սակայն հայ երեխաների ու մատաղ սերնդի ներկայությունն էր: Հիմնականում Պետախ Տիկվայի միությունների ջանքերով տասնյակ երեխաներ էին ներկա, որոնց հայեցի դաստիարակելն անկասկած մեր բոլորիս պարտքն է: Առնվազն վերջին մեկ տասնամյակի ընթացքում այդքան հայաշատ չէր եղել Յաֆֆոն ու փաստն ակնհայտ է, որ միայն եկեղեցու շուրջ համախմբվելով է կարելի գոնե եղած համայնքը պահպանել: Եթե նախկինում մենք պետականություն չունեինք ու կրկին մեր հոգևոր դասն էր զբաղված թե կրթական և քրիստոնեկան արժեքների մատաղ սերնդին փոխանցման գործով, ապա այսօր ունենք անկախ երկիր ու պետություն, բայց ցավոք մեկը մյուսին հաջորդող կառավարությունները  չկարողացան հային իր հողում պահել ու Հայաստանի հաշվին կրկին սփյուռքը համալրվեց: Իսկ տեղերում էլ զուտ հայապահպանման երբեմն անհնար  գործը կազմակերպվում է Մերձավոր Արևելյան գաղթօջախներում նույնիսկ կյանքի գնով: Իսկ մեր կառավարության  ասենք աջակցությունն Իսրայելի ու Պաղեստինի հայերին ֆանտաստիկայի ժանրից է, չնայած Սփյուռքի նախարար տիկին Հակոբյանն Երուսաղեմում հնչեցրած իր ելույթում ասել էր, որ տեղի համայնքը միակն է, որում չպետք է գործի «Տուն արի»  ծրագիրը:​​Ինչևէ մի կողմ թողնենք քաղաքականությունն ու վերադառնանաք մեր տոնին: Եղանակը շատ բարենպաստ էր ու մեկ ժամից ավելի հայ երեխաներն իրենց ծնողների հետ թռչում էին կրակի վրայով: Համընդհանուր ուրախ տրամադրությունն ուղեկցվեց նաև հյուրասիրությամբ, որը կազմակերպվել էր հոգևոր հովվի նախաձեռնությամբ: 

Լուսանկարում՝ «Նոյան Տապան» հայկական կրթական-մշակութային միության ղեկավար Դավիթ Գալֆայանն իր դստեր հետ

Տյարնընդառաջ տոնի մասին կարելի է շատ երկար պատմել, քանզի այն քրիստոնեության ընդունումից տոնվում է հայերի շրջանում: Շատ է խոսվում նաև այս տոնի հեթանոսական ծագման  ու հեթանոսական գարնանային զարթոնքի ու կրակի պաշտանմունքի և քրիստոնեության միավորման արդյունքում ծնված հայկական այս տոնի մասին:

Ստորև ներկայացնում ենք ընդհանուր տեղեկություններ այս քրիստոնեական տոնի մասին:

Հայաստանյան եկեղեցին տոնը նշվում է նոր տոմարով փետրվարի 14-ին, երբ դեռ ձմեռ է և սարերում ձյուն է նստած: Տոնը նշում է Աստծո հետ հանդիպման հանդիսավոր ժամը: Երբ Հովսեփը և Մարիամը քառասնօրյա Հիսուսին տարան տաճար, Տիրոջը նվիրելու: Այնտեղ էր Սիմոն անունով մեկը, որին խոստացվել էր մահ չունենալ, մինչ Օծյալ Փրկչի գալը: Նա ընդառաջ եկավ և գրկեց ու օրհնեց մանուկ Հիսուսին: Տոնը նշվում է նոր տոմարով փետրվարի 14-ին (հունվարի 6+40օր), իսկ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն այն տոնում է հին տոմարով: : Կատարվում են Գարնան Հրավերքի արարողություններ: Պատանի տղաներն ու աղջիկները նախօրոք պատրաստում են փայտ և վառելիք: Ամենամեծ խարույկը վառվում է նախօրեին եկեղեցու բակում: Այդ խարույկից տղաները կրակ են տանում իրենց բակերում խարույկ վառելու համար: Այնպես, ինչպես պայթում են առաջին բողբոջները և առաջին ծիլերը դուրս են գալիս հողից, բռնկվող կրակը բարձրանում է երկինք: Արարողության իմաստը ապագա բերքին ճանապարհ հարթելն է: Որպեսզի դաշտերում ցորենն առատ լինի, այգիները պտղառատ լինեն, որպեսզի տնային կենդանիներն ու թռչունները շատ ձագեր ունենան: Տղաներն ու աղջիկները փայտ են գցում խարույկին և իրենց բարի մտքերը հաստատելու համար, թռչում են կրակի վրայով: Երիտասարդ հարսները թռչում են կրակի վրայով, որպեսզի տարին հաջող լինի և ծնվեն երեխաներ: Սա փորձություն է ոչ միայն համարձակների, այլ նաև մաքուրների և բարի սիրտ ունեցողների համար: Խարույկի վրայից չի հաջողվում թռչել նրանց, ում սիրտը բարի չի, իսկ մտքերը կեղտոտ են: Խարույկի մեջ են նետվում ամեն տեսակի անպետք իրեր և ամենազոր կրակը մաքրում է մարդկանց տները անպիտան իրերից, ոչնչացնում է օձերին և կարիճներին, ամոքում է կարիքավորներին, տաքացնում և ապաքինում հիվանդներին: Իսկ երեկոյան, արդեն մարող կրակի շուրջ պարում և զանազան խաղեր են խաղում տղաներն ու աղջիկները: Այս տոնն այսօր էլ նշվում է մեծ շուքով, շարունակում է ապրել ի շնորհիվ հայի ազգայինը պահպանելու բնազդի, ընտանիքի և հավատի նկատմամբ հատուկ ակնածանքի և վերաբերմունքի: Պատահական չէ, որ բարեկամներն ու մտերիմները հավաքվում են նորապսակների տանը, ընծաներ են պարգևում և նվերներ, որոնք երիտասարդ զույգերը պետք է օգտագործեն համատեղ կյանքում: Երջանիկ կհամարվի այն ճանապարհորդը կամ հնագույն երկրի այն հյուրը, ով իր այցելության համար կընտրի տարվա հենց այս ժամանակը: Եթե Դուք կտեսնեք բակերում այրվող խարույկներ և շուրջպար բռնած մարդկանց, իսկ կենտրոնում երիտասարդ զույգի, ապա կարող եք համարձակ մոտենալ: Տյարնընդառաջը հյուրաշատ տոն է, այստեղ ուրախ են ամեն եկողի համար: Հարազատներն ու բարեկամները շուրջպար են բռնում, երիտասարդներին առնելով շրջանի մեջ, ի նշան իրենց նվիրվածության ու հավատարմության: Իսկ երբ զույգի վրա հացահատիկի տարբեր տեսակներից «անձրև» կթափվի, մի զարմացեք: Կիսուրն է այդ կերպ իր նորապսակներին առատ կյանք մաղթում: Արարողության գագաթնակետը խարույկի վրայով երիտասարդների թռչելն է, և հաջողության նշան է, եթե հարսի կամ փեսայի զգեստին կրակ կպչի: Դա նշանակում է, որ բոլոր չար աչքերն ու մտքերը այրվեցին զգեստի հետ մեկտեղ: Նրանցից հետո խարույկի վրայով թռչում են բոլորը: Եվ այդպիսով Դուք ոչ միայն ականտեսն եք դառնում, այլ նաև հնագույն արարողության մասնակիցը, ով Բիբլիական հողի վրա մաքրվել է աղարտից և դեռ վերադառնալու է Նոյի երանելի Երկիր-Վերածնված Հայաստան:

Աղբյուրը՝  http://bayazet.ru/

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 470 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.219.247.59
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024