Երուսաղեմի դաշնակցական ակումբում Հայ օգնության միությունը կազմակերպել է
հերթական ամենամյա «բազարը»: Հայկական ձեռագործ աշխատանքներ եւ ուտեստներ
են ներկայացվել տոնական մթնոլորտում: ՀՕՄ ներկայացուցիչները ներկայացրել են
կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերը: