Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Հայոց Ցեղասպանության ճանաչումը բարոյական կարևորություն ունի հրեաների համար
[ ] 04.06.2014, 16:34

MONUMENT-commemorating-the-Armenian-genocide-Photo-ReutersՔնեսսետի խոսնակը քննարկման ժամանակ նշում է, որ չի ցանկանում մեղադրել որևէ երկրի, բայց Իսրայելը ճանաչում է կոտորածների զոհերին:

«Որպես հրեաներ, մենք պետք է ճանաչենք հայ ժողովրդի տառապանքը, եթե նույնիսկ ոչ մեկին չենք մեղադրում»,- ասաց Քնեսսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը երեքշաբթի օրը, 1915թ. Հայոց Ցեղասպանության մասին քննարկման ժամանակ:
«Այս քննարկումը չի մեղադրում որևէ երկրի, այլ ցույց է տալիս, որ մենք ճանաչում ենք կոտորածների զոհերին և դրա սրասափելի հետևանքները»,-ասաց նա:
«Մենք մեղքը չենք դնում որևէ երկրի վրա. մենք գործում ենք որպես հրեաներ և հավատարիմ ենք մնում  ճշմարտությանն և այլ ժողովուրդների տառապանքներին»,-շարունակեց Էդելշտայնը: «Մենք չենք կարող ժխտել պատմությունն և հետ կանգնել մարդկային արժեքներից՝ ելնելով դիվանագիտական կամ քաղաքական զգուշավորությունից»:

  Նա խոսեց ի պատասխան օրակարգում ընդգրկված Մերեց կուսակցության նախագահ Զեհավա Գալ-Օնի ելույթի, ով կոչ էր անում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը՝ մինչև հաջորդ տարի կլրանա դրա 100-րդ տարելիցը:
«Կառավարությունը չպետք է զոհաբերի ճանաչումը՝ հօգուտ ժամանակվոր շահի»,-ասաց նա: «Ամեն անգամ տարբեր դիվանագիտական իրավիճակ է լինում: Եթե մենք կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերույուններին, մենք չենք ճանաչում Ցեղասպանությունն, իսկ հետո տեղի է ունենում Մարմարան (Գազայում Թուրքիայի բողոքի նավը), ապա մենք մտափոխվում ենք»:

Մերեց կուսակցության ղեկավարը շեշտեց, որ Քնեսսետի շատ անդամներ Հոլոքոստ վերապրածների երեխաներ են: «Որպես Հոլոքոստ վերապրած ազգ՝ մենք չենք կարող շարունակել անտեսել Հայոց Ցեղասպանությունը՝ անհարկի նկատառումներից ելնելով»,-ասաց նա:
Համաձայն Քնեսսետի անդամ Ռեուվեն Ռիվլինի Լիկուդ-Բեյտենու, հրեա ժողովուրդը «հաջորդն էր բնաջնջվելու ցուցակում»:
 
«Ովքեր որ մտածել են վերջնական լուծում տալու մասին, տպավորություն են ունեցել, որ երբ օրը գա, աշխարհը լուռ կլինի, քանի որ հարցը վերաբերում է հայերին: Ինձ համար դժվար է այլ ազգերին ներել մեր ողբերգությունն անտեսելու համար, և մենք չենք կարող անտեսել այլ ազգի ողբերգությունը: Սա մեր բարոյական պարտավորությունն է որպես ազգ և հրեա»,-ասաց Ռիվլինը: Վերջերս պաշտոնական Թուրքիայի կողմից զղջման արտահայտումը կապված է այն հանգամանքի հետ, որ շատ երկրներ, այդ թվում նաև Իսրայելը, հրաժարվում են անտեսել հայերի ցեղասպանությունը»,-ավելացրեց Ռիվլինը:
 
Զբոսաշրջության նախարար Ուզի Լանդաուն (Լիկուդ-Բեյտենու) պատասխանեց Արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի փոխարեն՝ ասելով, որ որպես հրեաներ և Իսրայելի քաղաքացիներ բարոյական պարտավորություն ունեն ճանաչել մարդկային ողբերգություններն, այդ թվում նաև Հայոց Ցեղասպանությունը:
«Լավ է, որ Քնեսսետը նշանավորում է այս ողբերգությունները: Իսրայել պետությունը երբեք չի ժխտել այն, ինչ տեղի է ունեցել»,- ասաց Լանդաուն:
 
Ինչևէ, զբոսաշրջության նախարարն ասաց, որ վերջին տարիներին թեման քաղաքական է դարձել Թուրքիայի և Հայաստանի միջև և յուրաքանչյուր կողմը փորձում է ապացուցել իր ճշմարտացիությունը:
«Հույս ունենք, որ այս երկու երկրները կիրագործեն մի քանի տարի առաջ ստորագրված համաձայնագիրը և կշարունակեն բաց, խորը երկխոսություն, որը թույլ կտա նրանց բուժել տասնամյակներ շարունակ բաց մնացած վերքերը»,-ասաց Լանդաուն:
 
Երբ քննարկումն ավարտվեց, միջնորդությունը տեղափոխվեց Քնեսսետի Արտաքին գործերի և Պաշտպանության Կոմիտե՝ Գալ-Օնի կողմից առաջարկված Քնեսսետի Կրթության Կոմիտեի փոխարեն: Գալ-Օնը Լիբերմանին մեղադրեց նրանում, որ Քնեսսետի անդամ Շիմոն Օհայոնին (Լիկուդ-Բեյտենու) ուղարկել է համոզվելու, որ միջնորդությունը համապատասխան կոմիտե է տեղափոխվել:


http://www.raoulwallenberg.net/news/recognizing-armenian-genocide-is-a-moral-imperative-for-jews/
 

 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 441 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.141.198.113
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024