26.11.2010 Լուսանկարը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի
«Հայաստան» համահայկական հիմնադրամի` նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնի արդյունքում ստացվել է 20 միլիոն 862 հազար 733 դոլարի նվիրատվության խոստում: Այդ մասին հայտնում են «Հայաստան» հիմնադրամից:
Նվիրատվությունների ընդունումը դեռեւս շարունակվում է, մասնավորապես, SMS դրամահավաքը կշարունակվի մինչեւ նոյեմբերի վերջ:
«Հեռուստամարաթոն - 2010» -ի ընթացքում հանգանակված միջոցները ուղղվելու են Լեռնային Ղարաբաղի գյուղերում խմելու եւ ոռոգման ջրի խնդրի լուծմանը, ինչպես նաև Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանամերձ գյուղերում շարունակվող զարգացման ծրագրին:
Հանգանակությանը մասնակցել է նաև Իսրայելահայ համայնքը, սակայն տվյալներ չկան թե որքան է գումար հանգանակվել:
|