RA Ombudsman Armen Harutyunyan during the round table... Armenia
2010թ. Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Իսրայելի Օմբուդսման և Պետական Վերահսկող` Միխա Լինդենստրաուսսի հրավերով պատասխան այցով մեկնել էր Իսրայել: Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպել է Իսրայելի Կնեսետի նախագահ Ռեուվեն (Ռուբի) Ռիվլինի, Գերագույն դատարանի նախագահ Բեյնիշ Դորիտի հետ: Պաշտպանը հանդիպումներ է ունեցել նաև Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի և Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ 2010թ. հուլիսի 12-15-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հրավերով առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Իսրայելի Օմբուդսման և Պետական Վերահսկող Միխա Լինդենստրաուսսի գլխավորած պատվիրակությունը:
|