ՀՀ նախագահ պ-ն Ս. Սարգսյանին Կրկնօրինակը` վարչապետ պ-ն Տ. Սարգսյանին Կրկնօրինակը` արտգործնախարար պ-ն Է. Նալբանդյանին
Պաղեստինի ինքնավար մարզի նախաձեռնությամբ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին կարող է առաջադրվել Պաղեստինի անկախ պետության ճանաչման հարցը և վերջինիս անդամագրումը Միավորված ազգերի կազմակերպությանը: Այս միակողմանի քայլը անցնում է միջազգային հանրության կողմից ընդունված խաղաղ կարգավորման բոլոր սահմանները, ինչպես նաև հակասում ՄԱԿ-ի բանաձևերին, որոնք մերժում են միակողմանի գործողությունները: Հայաստանի հրեական համայնքը խնդրում է Ձեզ` ուշադրություն դարձնել այս խնդրին, որը կարող է առաջանալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ: Ներկայումս Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ լարված է ու անկայուն: Պաղեստինյան պետության միակողմանի ճանաչման մասին ընդունված որոշումը ոչ միայն անժամանակ կլինի, այլ նաև կսրի իրավիճակը և կարող է հանգեցնել չափազանց անկանխատեսելի հետևանքների: Դա կարող է բացասական ազդել նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների հայ համայնքների դրության վրա: Մենք վստահաբար խնդրում ենք Ձեզ` զգուշություն ցուցաբերել այդ հարցի վերաբերյալ տեսակետ արտահայտելիս և աջակցություն չցուցաբերել Պաղեստինյան հանրապետության միակողմանի ճանաչման հարցին: Մենք կուզենայինք Հայաստանը տեսնել խաղաղապահ երկրների թվում և, անշուշտ, ոչ այն երկրների շարքում, որոնք պատասխանատվություն կարող են կրել հակամարտությունը սրելու գործում: Հայաստանի հրեական համայնքը նաև խնդրում է հետ կանգնել և չմասնակցել Դուրբան-3 համաժողովին, որն ըստ էության հակասեմական է և այլատյացություն է առաջացնում: Մենք անկեղծորեն Հայաստանին ցանկանում ենք բարգավաճում և խաղաղություն:
Հայաստանի Հրեական համայնքի անունից Նախագահ` Ռիմա Վարժապետյան- Ֆելլեր