Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

«Հիմն Արցախին» - տպագրվեց կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի պոեմը
[ ] 19.01.2010, 14:59
 
 
Նկարում՝ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը աշխատանքի ժամանակ
 
    Այս շաբաթ իսկապես պատմական մի նոր էջ բացվեց իսրայելահայ համայնքի մշակութային պատմության մեջ: Իսրայելի Երաժշտական կենտրոնի աջակցությամբ  երեք լեզուներով  հրատարակվեց կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի  «Հիմն Արցախին» - խառը երգչախմբի և նվագախմբի համար պոեմը՝ Բոլոր նրանց, ովքեր ընկան, Բոլոր նրանց, ովքեր կանգնեցին Քեզ համար Արցախ խորագրով: Պոեմի խոսքերն ու երաժշտությունը գրվել էր  1990թ.-ին Երևանում և որոշ փոփոխություններից հետո լույս տեսավ  այս շաբաթ: Ինչու՞ քսան տարի հետո. Դե մի շատ պարզ պատճառով՝ Արցախյան ազատամարտի տարիներին հասկանալի պատճառներով հետաձգվեց,իսկ մեր օրերում Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ու Ղարաբաղյան խնդրի  խա-ղաղ կարգավորման շուրջ տարվող բանակցությունների ակտիվացումը նոր հող նախապատրաստեց պոեմի հրատարակման համար:
 
 
ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ
 
Իմ Արցախ երկիր,երկիր դարավոր
Իմ Արցախ երկիր,արնոտ,վիրավոր
Դու ճախրող Բազե,բայց խոցված սրտից,
Տարաբախտ,տառապած,բայց կանգնած:
Շատ դարեր անցան,դու հայ մնացիր,
Շատ ջրեր անցան,բայց դու իմացիր
Զավակներդ քո սուրբ գործիդ կանգնած
Թշնամուդ դիմաց բերդ դարձան:
Դու Հայոց ոստան,իմ բարի Արցախ,
Դու իմ մայր օրրան, անառիկ Արցախ
Քեզ համար միշտ կանք,հավատա դու մեզ
Մենակ չես մնա,քեզ հետ ենք հավերժ՝
Հավատա դու մեզ,հավատա...:
Ոչ մի ուժ երբեք մեզ չի սասանի
Քանի որ ունենք արմատ մայրենի
Հավատա դու մեզ,հավատա...
Մեր կռվին արդեն էլ նահանջ չկա
Մեր հուժկու բազկին դիմանալ չկա
Մեծ է կամքը մեր,պարտքը մեր նախնյաց
Պիտ փրկենք մեր երկիրն Ավետյաց:
.................................................
Եւ օրեր կանցնեն, կբուժվի վերքդ,
Եւ օրեր կանցնեն,կհնչի երգդ
Նոր ձայնով,ուժգին,ի լուր աշխարհի՝
Լսեցե՛ք,ճանաչե՛ք Արցախին:
01.02.1990.Երեւան:
 
Կոմպոզիտորը տրամադրեց մեր միությանը նաև իր ստեղծագործության պարտիտուրան:
 
Ներբեռնել՝  Պարտիտուրան
 
 
Հեղինակի բոլոր իրավունքները պաշտպանված են միջազգային օրենքներով:
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 615 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.17.181.112
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024