Հովարդ Լաֆրանկի. Ինչպե՞ս սիրիական ճգնաժամն ազդեց Իսրայելի ներողության վրա
[ ]
24.03.2013, 21:21
Մարտ 24, 2013 | 10:44
NEWS.am-ը հատված է ներկայացնում «The Christian Science Monitor» ամերիկյան պարբերականում հրապարակ-ված դիվանագիտական խնդիրներով զբաղվող թղթակցի հոդվածից. ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների վերականգնման անսպասելի միջնորդության ետեւում տարածաշրջանային ճգնաժամի խորացումն է Սիրիայի հետ կապված, որը հանկած փակեց ԱՄՆ երկու կարեւոր գործընկերների հարաբերությունները վնասող վեճը: ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ աճող եւ տարածաշրջանի վրա գնալով ավելի անհանգստացնող ազդեցություն թողնող սիրիական հակամարտության որոշ ասպեկտներ մեծ անհանգստություն են առաջացնում Իսրայելի մոտ: Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերսկսումը եւ Օբամայի մերձավորարեւելյան այցը, որը վերականգնողական աշխատանքների համար խթան հանդիսացավ, ծավալվեցին Սիրիայում ճհգնաժամի խորացման պայմաններում` Թուրքիայում եւ Իսրայելում ծանր հետեւանքների հնարավորությամբ: Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ ԱՄՆ-ում Թուրքիայի եւ Իսրայելի հետ աշխատել են առնվազն երկու տարի` խրախուսելով վերականգնել հարաբերությունները: Սակայն եթե Օբամային հաջողվել է իրականացնել իր դիվանագիտական հեղաշրջումն այսօր, ապա հիմնական պատճառը եղել է երկու երկրների մտահոգությունը ընդհանուր սպառնալիքի նկատմամբ: