Ավանդաբար Սուրբ Ծնունդն Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը նշում է հին տոմարով այսինքն Հունվարի 18-ին: Արարողություններ անշուշտ ամցկացվում են նաև Երուսաղեմում, բայց գլխավոր ծիսակատարությունները կատարվում են Պաղեստինի Բետղեհեմ քաղաքում:
Յաֆֆո և Հայֆա քաղաքի հոգևոր հովիվ հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանի, Պետախ-Տիկվայի «Նաիրի» միության ու Յաֆֆո քաղաքի ՀՈՄԷՆԴՄԷՆ ակումբի նախաձեռնությամբ լինելու են երկու ավտոբուսներ դեպի Երուսաղեմ:
Հունվարի 18-ին ժամը 7-ին Պետախ-Տիկվայի քաղաքապետարանի դիմացից ավտոբուսը կշարժվի դեպի Երուսաղեմ, ճանապարհին կմեկնի Յաֆֆո, որտեղից երկրորդ ավտոբուսի հետ կմեկնի Երուսաղեմ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ Հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանին 050-861-45-48 հեռախոսահամարով:
|