Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամը հետմահու պարգևատրեց հայազգի Հարություն Խաչատրյանին: Խաչատրյանը, ով սովետական Կարմիր բանակում ռազմական բժիշկ էր, գերեվարվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և այն համակենտրոնացման ճամբարում, որտեղ նա պահվել է, որպես բժիշկ օգնել է բազմաթիվ հրեաների:
Մրցանակի հանձնման կապակցությամբ «Ազատություն» TV-ին հարցազրույց է տվել հիմնադրամի փոխնախագահ Դանիել Ռայների հետ: Զրույցը վարում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը:
http://www.azatutyun.am/media/video/25102932.html
|