Հայերն այեցլում են Երևանում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի
հիշատակին նվիրված հուշահամալիր: Լուսանկարը՝
Ռոյթերսի
Հեղինակ՝ Աննա
Բորշչևսկայա
Նախքան 1996թ.-ին գերեզմանոցի բացահայտումը,
գրեթե ոչ մի ապացույց չկար, որ հրեաներն ապրել են Հայաստանում դեռևս վաղ
ժամանակներում:
Ռեբեքա Միլլերը՝ Խաղաղության կորպուսի
կամավորը, Հայաստանում, թերահավատ էր, երբ Եպիսկոպոս Աբրահամ Մկրտչյանը
նրան մոտեցավ Եղեգիս գյուղի միջնադարյան հրեական գերեզմանոցի հարևանությամբ
հրեական մշակույթի կենտրոն ստեղծելու առաջարկով:
«Ես նկատել էի, որ տարածքն այնքան էլ հարուստ չէր
բազմազանությամբ և չէի կարողանում պատկերացնել հրեական մշակութային
կենտրոնի իմաստը»,-ասաց նա: Սակայն, գերեզմանոց այցելելուց հետո նա փոխեց
իր միտքը և համաձայնեց աշխատել եպիսկոպոսի հետ, որպեսզի օգնի պահպանել այն:
«Ես զրուցեցի բոլոր նրանց հետ, ովքեր ցանկություն կունենային լսել այդ
մասին»,-պատմում է նա:
Նախքան 1996թ.-ին գերեզմանոցի բացահայտումը, գրեթե ոչ մի
ապացույց չկար, որ հրեաներն ապրել են Հայաստանում դեռևս վաղ ժամանակներում:
Այնպիսի մի երկրում, որտեղ շատ քիչ են էթնիկ և կրոնական
փոքրամասնությունները, Եղեգիսը մշակույթի և պատմության գրավիչ վայր է:
Եղեգիս այցելեցի 2012 թվականի դեկտեմբերին: Համանուն գետի ափի
երկարությամբ ձգվող գյուղը գտնվում է Երևանից մոտ 96 կմ հարավ, Արարատյան
դաշտավայրում և ընդամենը 112 կմ՝ հյուսիս Իրանից: Խորհրդային
Միության փլուզումից հետո, երբ սկսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն՝
Եղեգիսը մեծաքանակ ադրբեջանական բնակչություն
ուներ:
Հայաստանում հրեական համայնքի պատմությունը
սկսվում է 13-րդ դարի սկզբերից, երբ մոնղոլ զավթիչները ավերեցին
տարածաշրջանը:
Սակայն Օրբելյան ընտանիքն, որը ղեկավարում էր
հայոց Սյունյաց թագավորությունը (դրա կազմում նաև Եղեգիսը, որն էլ
հետագայում դարձավ նրանց մայրաքաղաքը) և Վայոց Ձորը, դիվանագիտական
հարաբերություններ հաստատեցին մոնղոլների հետ: Փոխարենը նրանք արտոնյալ
կարգավիճակ շնորհեցին Սյունիքին: Այն ժամանակ, երբ Հայաստանի այլ
տարածքները պայքար էին մղում, թագավորությունը՝ պաշտպանված իր կարգավիճակով
և ձյունածածկ լեռներով, ծաղկում էր ապրում և, ի վերջո, դարձավ ներգաղթի
տարածք՝ գրավելով բոլորին, այդ թվում նաև հրեա գաղթականներին:
Եպիսկոպոս Մկրտչյանը բացահայտել էր գերեզմանոցն, երբ եղբոր՝
Մայիս Մկրտչյանի հետ Եղեգիսում բացել էր Սիրանույշ մանկական ճամբարն, որի
նպատակն էր ապաստան, սնունդ, հանգիստ և կրթություն տալ Ադրբեջանի հետ
պատերազմի ժամանակ որբացած երեխաներին:
Եպիսկոպոսը լսել էր, որ տարածքում կա հանքային ջրի աղբյուր: Նա
ուզում էր գտնել դա երեխաների համար և որոնումների ժամանակ հայտնաբերեց
երեք գերեզմանաքար, որոնց վրա տեսավ իր համար անհասկանալի լեզվով
տառեր:
«Մտածեցի, թե պարսկերեն է»,-ասաց նա ինձ, երբ
հանդիպեցինք Երևանում: Այնուհետ, նրա հետ մնացող հյուրերից մեկն ասաց, որ
եբրայերեն է գրված, և եպիսկոպոսը օգնության համար դիմեց Երևանի փոքր
հրեական համայնքին: Նա նաև գերեզմանաքարերի լուսանկարներն ուղարկեց Երուսաղեմի
եբրայերենի համալսարանի դասախոս Մայքլ Ստոունին, ով հաստատեց եպիսկոպոսի
կասկածներն այն մասին, որ այն ինչ ինքն հայտնաբերել էր, իրոք միջնադարյան
հրեական գերեզմանոց էր: Հայ և հրեա պատմաբանների և հնագետների մի խումբ
2001 և 2002 թթ. -ին պեղումներ անցկացրեց տարածքում և հայտնաբարեց ևս 64
գերեզմանաքար: Շատերի վրա եբրայերեն կամ արամեերեն արձանագրություններ են,
իսկ մի քանիսը զարդարված են Օրբելյան թագավորության մոտիվներով:
Հնագիտական թիմը նաև հայտնաբերեց երեք ջրաղաց, որն ըստ
եպիսկոպոսի ցույց է տալիս, որ համայնքը բիզնես է ունեցել, քանի որ մեկ
ջրաղացը կարող էր կերակրել մի քանի ընտանիքներ:
Հայտնաբերվեցին նաև բազմաթիվ ստորգետնյա գերեզմանաքարեր՝ առանց
որևէ գրության: Ավերակներից մեկում նրանք գտան մի ջրաղացաքար, որը
օգտագործվել էր տան կառուցման ժամանակ, ինչն էլ վկայում է այն մասին, որ
մարդիկ երկար ժամանակ են ապրել այդտեղ: Նրանք նաև բազմաթիվ քարեր են գտել,
որոնք կարող էին սինագոգի մասեր լինել, սակայն այդ առոմով Հայաստանում շատ
հարցեր շարունակում են չբացահայտված մնալ:
Միջնադարյան հրեական բնակավայրը Հայաստանում շատ
կարևոր է:
«Հրեաների ներկայությունը Հայաստանում կապ է
ապահովում Իրանում վաղուց հաստատված հրեական համայնքի և այլ կովկասյան ու
պոնտիական և նույնիսկ ավելի հյուսիս ձգվող հրեական համայնքների
միջև»,-գրում էր Մայքլ Ստոունը:
«Անհրաժեշտ հետազոտության ավարտից հետո սա մեզանից կպահանջի
վերանայել հարաբերությունները այս տարածքների միջև, և այն նաև հետևանքներ
կունենա տնտեսական և առևտրային պատմության համար»:
«13-րդ դարում, երբ դժվար է պատկերացնել մի երկիր Եվրոպայում,
որը կարող էր օգնել ստեղծել կամ ավիրածության չենթարկել հրեական
բնակավայրը, զարմանալի է, թե ինչպես կարող էին նրանք ստեղծել հրեա հայերի
մշակութային, ճարտարապետական սիմվոլիզմն և մոնղոլների ժամանակ կառուցել
ամենաուժեղ թագավորություններից մեկը» - ասաց եպիսկոպոս Մկրտչյանը,:
Եպիսկոպոսի երազանքն է՝ կառուցել թանգարան կամ Հայաստանում
հրեաների մասին պատմող մշակութային կենտրոն, որի հիմնական ուշադրությունը
կրթությունը կլինի:
«Քանի որ այս երկու ժողովուրդները շատ հին կապ
են ունեցել և մինչ այժմ նրանք այն քիչ ազգերից են, որոնց հետ մենք
խնդիրներ չունենք»,-ասաց նա ծիծաղելով:
Եպիսկոպոսն ուզում է, որ մարդիկ իմանան հայերի և հրեաների միջև
գոյություն ունեցած կապի և պատմությունների մասին, թե ինչպես օրինակ նրանք
օգնեցին միմյանց Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ժամանակ:
«Տարածաշրջանում այս ազգերը պետք է աջակցեն միմյանց: Նրանք
երկուսն էլ նմանատիպ ճակատագիր
ունեցան»: