ՀՀ և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյանը միանում է գյումրեցիների մտահոգությանն ու մեր կայքի միջոցով պատասխանել է «Որմնանկարները, անպատճառ, պիտի վերադարձվեն» թեմային:
Ես չգիտեմ« Հասմիկը ձեզ»ասելով ինչ ի նկատի ունեն իմ կողմից այնքան հարգարժան, Հայաստանի «աղ ու բիբար» գյումրեցիք, համենայնդեպս կուզեմ զգուշացնել՝ իմ վրա հույս չդնեք,ես էտոր կաշին դաբաղխանեն գիտեմ: Իսկ եթե այս բոլորին վրադիր,ասեմ, բնավ էլ զարմանալի չէ,որ վարչապետը ասում է մի բան եւ անում հակառակը, քանզի մեծն Հակոբ Պարոնյանը ասել է՝«Առաջադիմություն կպոռանք,ետ-ետ կվազենք»,«Լույս կպոռանք,խավարը կձգտենք»,այսինքն սանգ ըսենք նե՝ նանգ հասկըցեք,նանգ ըսենք նե՝ սանգ հասկըցեք:
Ես որքան հասկանում եմ իշխող դասակարգը զգում է իր մոտալուտ վախճանը եւ յուրաքանչյուրը նրանցից ուզում է մի համեղ պատառ եւս փախցնել:Եւ ոչ ոք չի կարող ժխտել,որ Մեծն գյումրեցու ,Մինասի կտավները անշուշտ այդ «համեղ պատառների» զարդերից պիտի լինեն :Իսկ առհասարակ, «չեմ քիդեր որ պարագային մեջ կվիճեք,փայց ամենե ճիշտը՝ երթալն է»: Սա էլ հիշողություն քըխ սովետական տարիների ասացվածքներից, որն այսօր այնքա՜ն ակտուալ է...
Հարգանքներս՝ Նուբար Ասլանյան, Հայֆա,Իսրայել: 22.07.11թ.
|