«Արմավիա» ավիաընկերության նոր ուղիղ ավիաչվերթի բացումից հետա շատ իսրայելահայեր են ճամփորդել արդեն դեպի Հայրենիք: Մեր ինտերնետային կայքում շատ նաև դրական արձագանքներ կան այս ավիաընկերության հասցեին: Վերջերս հանդիպում էր տեղի ունեցել Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի «Նաիրի» միության ղեկավարության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցչի մի կողմից և «Արմավիա» ավիաընկերության Իսրայելում պաշտոնական ներկայացուցիչ Phoenix Aviation Ltd - ի նախագահ Մառիան Շենկեռի հետ: Պարոն Շենկեռը ցանկություն հայտնեց հանդիպել հայերի հետ ու ապացուցել, որ հայերը պետք է վստահեն «Արմավիա» ավիաընկերությանն ու օգտվեն այս ավիափոխադրիչի ծառայություններից: Մարդիկ հիմնականում օգտվում են Ավստրիական ու Վրացական Ավիաուղիներից, որոնք ոչ այդքան հարմար են թե ժամանակի և թե գնային չափորոշիչների պատճառով: Հիշեցնենք, որ չվերթներն իրականացվում են շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին:
Ստորև ներկայացնում ենք Phoenix Aviation -ի հասցեն ու հեռախոսահամարը:
1 Ben Yehuda str. Tel. 972-3-516-40-52/3
Migdalor House, Fax.972-3-516-31-48
|