Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Իսրայելահայերն Երուսաղեմում նշում են Վարդավառը
[ ] 31.07.2011, 12:57
Այնպես է ստացվել, որ այս տարի մինչև Վարդավառ ընկած քրիստոնեական տոները հին ու նոր տոմարով համընկել են, ուստի թե Էջմիածինն ու թե Երուսաղեմը տոները միևնույն ժամանակ են նշում:
Շաբաթ երեկոյան Երուսաղեմում նախատոնակով սկսվեց Քրիստոսի պայծառակերպության տոնն, իսկ այնուհետև ժամերգությամբ, հսկման արարողությամբ ու առավոտյան պատարագով շարունակվեցին եկեղեցական հիմնական արարողություններն, որոնք ավարտվեցին կիրակի կեսօրին: Սովորաբար նման տոներին պատարագներն անցկացնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքը, սակայն վատառողջության պատճառով հայոց պատրիարքի փոխանորդ, լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ տեղի ունեցան բոլոր արարողությունները: Վարդավառն Երուսաղեմում նաև մեր աթոռի գլխադիր առաքյալի, Հակոբոսի տոնն է, քանի որ Թաբոր լեռան վրա Հիսուսի ընտրած երեք աշակերտից մեկն՝ ինքն էր, ով ներկա էր պայծառակերպության հրաշքին:
Երուսաղեմահայերը մեծ շուքով տոնեցին Քրիստոսի պայծառակերպության տոնն, որն Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Ավանդաբար Հայոց Պատրիարքարանում Վարդավառի տոնի ժամանակ էին կատարվում հոգևորականների ձեռնադրությունը: Հոգևոր արարողություններից զատ նաև աշխարհիկ դասը հայկական թաղամասի ներսում մասնակցեց տոնին՝ դպրոցականներն ու երիտասարդները միմյանց վրա ջուր էին ցողում, որին անտարբեր չէին կարող վերաբերվել հետաքրքրասեր զբոսաշրջիկները: Ի տարբերություն Երուսաղեմի, մյուս հայաշատ քաղաքներում օրն սովորական էր ու աշխատանքային: Թե հյուսիսային Հայֆան ու կենտրոնական Թել-Ավիվ- Յաֆֆոն ու Պետախ-Տիկվան ավանդաբար Երուսաղեմյան տոնակատարություններից մեկ շաբաթ անց են նշում տոնը Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանքում: Վարդավառի հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:
 
Հարգելի հայրենակիցներ հաջորդ շաբաթ Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանքում պատարագ կմատուցվի ու նաև Վարդավառը կնշվի առավոտյան:
 
 
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 413 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.223.108.134
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024