Թարգմանություն Եբրայերեն նամակից Աշկելոն քաղաքի քաղաքապետ Հարգելի պարոն Իտամար Շիմիոնի
Իսրայելի Պետախ Տիկվայի «Նաիրի»
Միության Հիմնադիր Կազմի անունից
Սույն թվականի դեկտեմբերի 17-ին Աշկելոն քաղաքում տեղի ունեցավ «երեկո»՝ նվիրված Իսրայելի և Ադրբեջանի բարեկամությանն: Այն կոչված էր լինել մշակութային, սակայն երեկոն վարողներից մեկն իր բացման խոսքում խոսեց իբր 1992թ.-ին հայերի կողմից իրականացրած ազերիների ցեղասպանության մասին և իհարկե սրահում ներկայացրեց իբր «ապացույցներ» նկարների տեսքով:
Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունն ավելի քան 8 տարի է, ինչ գործում է Իսրայելում, որի հմինական նպատակն է հավերժացնել ճակատագրերով իրար նման երկու ազգի բարեկամությունն, որոնք Ցեղասպանություն են տեսել և այս նպատակին հասնելու համար մեր միությունն անում է ամեն հնարավորը՝ հայ և հրեա ազգերի միջև կապերն ավելի ամրապնդելու համար:
Թանկագին պրն. Շիմոնի, մենք որպես Հայաստանից եկած հայեր ու հրեաներ հույսով ենք, որ Դուք և բանավոր և գրավոր տեսքով կդադարեցնեք նման միջոցառումների անցկացումն, որոնք պրովոկատիվ են և սուտ:
Այս նամակը մեր կողմից չէր գրվի, եթե այս վերոհիշյալ երեկոյին չմասնակցեյին քաղաքապետարանի ընտրյալ անդամները՝ փոխքաղաքապետ Ալիկ Սուլթանովիչի գլխավորությամբ, որը նույնիսկ չփորձեց կանխել այս պրովոկացիան:
Մեր կողմից չի ընկալվում այն փաստն, որ եթե երեկոն պետք է լիներ մշակութային ու ծառայեր մարդկանց ուրախություն պարգևելու համար ու որին եկել էին մասնակցելու երգիչներ, հանկարծ ներկայացվում են այդպիսի նկարներ, որոնք երեկոն վերածում են քաղաքական հանդիպման, որը սանձահարում է տարաձայնություններ հայ և հրեա ժողովուրդների միջև:
Եվ այս լուրջ իրադարձությունների ֆոնի վրա, մենք ակնկալում ենք Ձեր պատասխանին:
Հարգանքներով՝
Պետախ-Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմ
|