Լուսանկարում՝ Թել Ավիվ-Յաֆֆո քաղաքի հոգևոր հովիվ տեր Տիրան աբեղա Հակոբյանը հայ հոգևորականների հետ հոգեհանգստյան արարողության ժամանակ
11 տարի շարունակ իսրայելահայերի Պետախ Տիկվայի «Նաիրի» միությունը Թել Ավիվ-Յաֆֆոյի հոգևոր հովիվների հետ միասին 7-րդ դարից կանգուն Սուրբ Նիկողայոս վանքում անցկացնում է զանազան միջոցառումներ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերին: Հյուրընկալելով հայերին՝ միությունը ջանք չի խնայում պահպանել բոլոր այն ավանդույթներն ու սովորույթներն, որոնք բնորոշ են հայ ժողովրդին: Նման հավաքներն ոչ միայն ամրապնդում են հեռավոր հարավային Էլիաթից մինչև հյուսիսային Հայֆա քաղաքի հայերի միջև կապն, այլև մատաղ սերնդին է ներկայացվում հայ ժողովրդի ամենաողբերգական էջերից մեկի հետևանքներն ու ստիպում է նրանց միշտ հիշել ու իրենց սրտերում վառ պահել այն պապիկների, տատիկների կամ հարազատների պատկերներն, որոնց նրանք այդպես էլ չտեսան:
Լուսանկարում՝ Վանքում հավաքված հայերը հոգեհանգստյան
արարողակարգի ժամանակ
Չնայած, որ օրն աշխատանքային էր ու շատ Գյումրեցիներ չկարողացան մասնակցել արարողություններին, վանքում ավելի քան 120 մարդ էր հավաքվել ու իրոք երկրի տասնյակ՝ մեծ ու փոքր քաղաքներից հայերը ժամանել էին Յաֆֆո՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Տարիներ շարունակ «Նաիրի» միությունն, որի շարքերում բազմաթիվ Գյումրեցիներ կան բազմաթիվ միջոցառումներ ու հուշ երեկոներ է անցկացրել Միջերկրական ծովի ափին գտնվող հայկական այս վանքում և երկու անգամ սեփական արտադրության փաստավավերագրական ֆիլմեր է ցուցադրել՝ օգտագործելով Գյումրիի մամուլի ակումբի կողից նկարահանված ներկայիս Գյումրիի մասին պատմող կադրերը: Սովորաբար հոգեհանգստյան արարողությունից հետո «Նաիրի» միությունն իր սեփական միջոցներով հոգեհաց է մատուցում հայ հավատացյալներին: Այս ագամ մոտ 80 մարդ մասնակցեց այս ավանդության վերածված արարողությանը:
Լուսանկարում՝ հայ հոգևորականներն օրհնում են սեղանը
Ավանդաբար այս օրը հայկական խաշլամա է մատուցվում և առաջին անգամն է, որ 11 տարի անց մանրամասն նկարագրում ենք այն կատարված աշխատանքն, որն իրոք շատ բարձր է գնահատվում ողջ հայկական համայնքի կողմից: Տարիներ շարունակ շատ հայորդիներ իմանալով արդեն դեկտեմբերյան հավաքի մասին՝ իրենց օգնությունն և ֆինանսական աջակցությունն են ցուցաբերել միությանը:
Լուսանկարում՝ հայ ժողովուրդը վանքի սրահում կերակուրն աղոթելու պահին
Յաֆֆո էին ժամանել նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի անդամներն Երուսաղեմից ու հոգեճաշից հետո, վանքի սրահներից մեկում ընդլայնված նիստ տեղի ունեցավ՝ մասնակցությամբ Երուսաղեմի Դաշնակցության և Ռամկավար կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչների, Երուսաղեմի «Բարեսիրաց» միության, Յաֆֆոյի, Հայֆայի հայկական համայնքների պատասխանատուների ու Պետախ Տիկվայի «Նաիրի» միության ղեկավարների: Հանձնախումբն երբևէ նման ներկայացուցչական կազմով ժողով դեռ չէր գումարել և այս անգամ համառոտ ներկայացվեց ու քննարկվեց հաջորդ տարի անցկացվելիք ցույցերի ու արարողությունների ժամանակացույցը: Հնչեցին նաև նոր առաջարկներ ու քննարկվեցին նաև բոլոր համայնքներում առանձին-առանձին կազմակերպվելիք աշխատանքները:
Լուսանկարում՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի
անդամներն քննարկումների ժամանակ
Հանձնախմբի նիստերն այսքանով չեն ավարտվելու և մինչև տարեվերջ, յուրաքանչյուր շաբաթ այն կգումարի իր լիագումար նիստերն, որինք տեղի կունենան ոչ միայն Երուսաղեմում, այլև Յաֆֆոյում:
Իսրայելահայերի Պետախ Տիկվայի «Նաիրի» միությունն իր շնորհակալությունն է հայտնում Թել Ավիվ-Յաֆֆոյի հոգևոր հովվին, հայկական կազմակերպությունների ղեկավարներին աջակցության, իսկ հավատացյալ հայ ժողովրդին՝ հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու համար:
Առաջարկում ենք դիտել Արտյոմ Չերնամորյանի հեղինակային փաստավավերագրական ֆիլմը նվիրված Սպիտակի Երկրաշարժի 20-ամյակին:
20-ամյա Ռեքվիեմ - առաջին մաս
20-ամյա Ռեքվիեմ - երկրորդ մաս՝
Իսրայելահայերի Պետախ Տիկվայի «Նաիրի» միության հիմնադիր կազմ
|