Իսրայելահայերը շատ սառն ընդունեցին Լիբերմանի «Պլանը»
[ ]
15.09.2011, 23:00
Իսրայելահայերը շատ սառն ընդունեցին Իսրայելի Արտաքին Գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի <> թերթին տրված հարցազրույցն ու իր հայտարարություններն, որոնք հրեա լրագրողներն անվանեցին - «Լիբերմանի Պլան»: Մարդիկ ուշի ուշով հետևում են իրադարձություններին, բայց հայերն օրեցօր սրվող թուրք-իսրայելական հարաբերություններին ու երկուստեք հնչող մեցադրանքներին ուշադրություն չեն դարձնում: Ահա սրա փայլուն ապացույցներից մեկն այսօր առավոտյան Իսրայելի կենտրոնական Երկրորդ հեռուստալիքի առավոտյան ծրագրի հյուր, Դաշնակցական Սերոբ Սահակյանի ելույթն էր: Հետաքրքիր էլ վերնագիր էին հրեա լրագրողները մտածել՝ - Հայերն ու քրդերն Իսրայելի նոր բարեկամներ: Ցավոք սրտի նոր բարեկամներին, յուրաքանչյուրին երեք րոպե հատկացրեցին ասելիքներն ասելու համար: Մեր կայքի այցելուների համար, ովքեր եբրայերեն չեն հասկանում կարող ենք մի քանի նախադասությամբ ամփոփել ասվածը: Նախ պարոն Սահակյանն ասաց թե մենք(հայերս) Իսրայելի Քնեսսետի սեղանին հստակ պահանջ ունենք. Քնեսսետը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանութան բանաձևն, որը չի արել առնվազն 20 տարի, որը պայմանավորված է Թուրքիայի ետ ունեցած տնտեսական, ռազմական ու քաղաքական հարաբերությունների պատճառով: Լրագրողի այն հարցին թե, գուցե 20 տարի անց, այժմ ճանաչեն: Սերոբ Սահակյանն ի պատասխան ասաց թե,- Այդքան էլ լավատես չէ, քանզի կարևոր չէ թե ով է խոսում տառապանք տեսած ժողովրդի կամ տարբեր ծրագրերի մասին, Արտգործնախարարը թե այլոք, մի տեսակ զարթոնք է նկատվում այս հարցի շուրջ, բայց վերջում կմերժվի թուրքերի պատճառով ու չի ընդունվի, ինչպես արդեն տեղի է ունեցել ոչ այսօր բայց արդեն քանի անգամ:
Հարց հնչեց նաև Հայ-Թուրքականարձանագրությունների, հայ թուրքական հարաբերությունների ու հայերի պահանջների մասին:
Ստորև ներկայացնում ենք բազմաթիվ ինտերնետ կայքերից լինքեր ու վերլուծություններ՝