Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Իսրայելահայերը լուրջ կարիք են զգում հայրենիքից եկող լուրերի. «Իսրայելահայեր» թերթի խմբագիր
[ ] 21.11.2016, 12:11

                       

                                         «Իսրայելահայեր» թերթի առաջին համարը սկսել է լույս տեսել 2014 թվականից:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  «Իսրայելահայեր»   թերթի   գլխավոր   խմբագիր Արտյոմ   Չերնամորյանն ասել  է, որ  «Իսրայելահայեր»  թերթն    Իսրայելի  միակ արևելահայերեն  հրապարակվող  օրգանն է,  որը  լույս  է  տեսնում  յուրաքանչյուր  ամիս:

«Երուսաղեմում   տպագրվում  է  հոգևոր նշանակություն  ունեցող  արևմտահայերեն  «Սիոն» թերթը, որը շատ  փոքր տպաքանակով  է      լույս  տեսնում   և   այն  էլ`  ոչ   հաճախակի:  Իսրայելում   ստեղծված է  հայկական  հասարակական   կազմակերպություններ,   ձևավորված  հայկական   համայնք  կա.     անհրաժեշտ  էր  ունենալ  նաև հայկական  թերթ,  և  ունեցանք: Մենք  թերթում  հիմնականում   շեշտը  դնում  ենք   Իսրայելի  հայկական  համայնքի գաղթօջախի  և  երկրում  կատարվող  իրադարձությունների       վրա:  Մեր  նպատակը   Իսրայելի  հայկական  համայանքը    ողջ    աշխարհին  ներկայացնելն  է:     Մեր   կապը  Արցախի  ու   Հայաստանի   հետ    շատ  ամուր  է,  սակայն,      տեղեկատվական     դաշտի  առումով    չկա      մեծ  համագործակցություն.   ցավոք   սրտի, մենք  տեղի   լրատվամիջոցների  հետ  կապված   չենք: Ճիշտ  է,   ունենք   որոշ   կայքէջեր,  որոնք   ներկայացնում  են  Արցախում    և  Հայաստանում  տեղի  ունեցող    իրադարձությունները, սակայն   դրանք  շատ   սահմանափակ  են: Մենք   նախկին  հայաստանցիներ  ենք,  և  բոլորս  էլ  տարին   1 կամ  2   անգամ  այցելում ենք   Հայաստան` նման   ձևով   ապահովելով Արցախի  և  Հայաստանի մասին  տեղեկատվական    կապն    Իսրայելում     ապրող  հայերի  հետ:

Իսրայելի  հայկական  համայնքում  ընդգրկված  է    7000    հայ: Ճիշտ  է հրեաներն  երբեմն  իրենց   լրատվամիջոներով  խոսում  են  հայերի  մասին, որը    սակայն  չի  հագեցնում  իսրայելահայերի  տեղեկատվական   քաղցը»,-ասել է    Ա.  Չերնամորյանը:

«Իսրայելահայեր»   թերթի   գլխավոր   խմբագրի   խոսքով`     Արցախում  տեղի  ունեցած   ապրիլյան  իրադարձությունների   ժամանակ   Իսրայելում   ապրող  յուրաքանչյուր  հայ  դարձել էր   հայրենիքի   և´   զինվորը  և´   խոսնակը`  ապրելով  միայն   հայրենիքից  եկող    լուրերով:

«Իսրայելում   2013  թվականին   մենք  ստեղծել  ենք  ընդահանուր   մարմին, որը   կոչվում  է «Երուսաղեմի  միացյալ  հանձնախումբ».  նրա   մեջ  ընդգրկված  են  տարբեր հասարակական   կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Երուսաղեմի  միացյալ  հանձնախմբի    և   տեղի «Նաիրի»  միության     նախաձեռնությամբ   մայիսին մենք հատուկ  առաքելությամբ այցելել  ենք   Արցախ`  բերելով   բժշկական  օգնություն`  հագեցած  իսրայելական   հատուկ  տեխնոլոգիաներով:   Այժմ   էլ,  համագործակցելով  Ստեփանակերտի  կենտրոնական      զինվորական  հոսպիտալի  հետ, ուզում  ենք, որ   վիրաբույժներ  հրավիրենք  մեզ  մոտ`    Իսրայել`   վերապատրաստման  կուրսեր   անցնելու   նպատակով: Այդ  աշխատանքներն  ընթացքի    մեջ   են:    Ուրախ  կլինենք  շուտով հայ   վիրաբույժներին   տեսնել Իսրայելի մի  շարք  բժշկական  կենտրոններում վերապատրաստում  անցնելիս,-   տեղեկացրել  է  Ա.  Չերնամորյանը  և    ընդգծել,-    ի  դեպ,   առանց  վախենալու ապրիլյան  պատերազմի  օրերին   իսրայելահայերն  մեծ   ցույց  են կազմակերպել   Իսրայելի  արտաքին  գործերի  նախարարության    և  կառավարության     շենքերի   դիմաց:  Մեր   խմբին  են  միացել  նաև  հրեա  մտավորականներ, որոնք  եբրայերենով     և  անգլերենով     բարձրաձայն   ամոթանք   են  տվել իսրայելական    այն   պաշտոնյաներին,  որոնք    ահաբեկիչներին  զենք   են վաճառել»:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 437 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.219.247.59
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024