November 06, 2012 | 03:26
Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացը հավանություն է տվել իսրայելական Arkia Airlines ավիաընկերության հայտին՝ Թել Ավիվ-Երեւան չվերթներ իրականացնել: Ինչպես հաղորդում է Arutz Sheva-ն, երկու երկրների միջեւ ավիահաղորդակցությունն իրականացվում է 1997 թվականից՝ կողմերի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, սակայն թռիչքները սպասրկել է միայն հայկական «Արմավիա» ընկերությունը: Նախարարի խոսքով, թռիչքներ իրականացնելու թույլտվությունն Իսրայելում ավիափոխադրումների ոլորտի ազատականացման մի մասն է:
|