Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է բռնաբարության համար 7 տարվա ազատազրկման դատապարտված երկրի նախկին նախագահ Մոշե Կացավի բողոքը:
Մոշե Կացավը անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին մեղավոր էր ճանաչվել 1998 թվականին` զբոսաշրջության նախարարի պաշտոնը զբաղեցնելու օրոք մի կին ծառայողի երկու անգամ բռնաբարելու, ինչպես նաեւ 2000-2007 թվականներին` արդեն նախագահի պաշտոնում, երկու այլ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։
Դատարանը թույլատրել էր նրան ազատության մեջ մնալ մինչեւ այս բողոքի քննության ավարտը: Գերագույն դատարանի այսօրվա որոշումից հետո 65-ամյա Կացավ դեկտեմբերի 7-ից իր պատիժը կկրի բանտում:
|