Եթե անգամ Իսրայելը
ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա աշխարհի վերջը չի լինի: Այս մասին
իսրայելական «Haaretz» թերթին տված հարցազրույցում ասել է Երուսաղեմի հայոց
պատրիարաք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Հեղինակ Լորեն Գելֆոնդ
Ֆելդինգերը պատմում է Իսրայելի հայ համայնքի
մասին:
Հոդվածում նշվում
է, որ Երուսաղեմի շատ հայեր, այդ թվում` Մանուկյանը, Հայոց
ցեղասպանությունը վերապրածների զավակներ ու թոռներն են: Մանուկյանի հայրը
փախչել է «մահվան անապատ», իսկ նա ծնվել է Հալեպում 1948թ-ին, ավարտել է
ճեմարանն ու ձեռնադրվել: 1998 թ-ից Երուսաղեմում
է:
«Ինչ կլինի, եթե
նրանք ճանաչեն ցեղասպանությունը: Դա աշխարհի վերջը չի լինի»,-ասում է նա:
Ինքը` պատրիարքն իրեն մեկուսացած է զգացել, քանի որ ստիպված է եղել սպասել
հինգ ամիս, մինչեւ պետությունը պաշտոնապես կճանաչեր նրա
տիտղոսը:
Հին
Երուսաղեմում հայերն ավելի սերտ հարաբերություններ ունեն
պաղեստինցիների
հետ եւ ասում են, որ նրանց հետ ավելի լավ են հարաբերությունները, քան
պաշտոնական Իսրայելի կամ որոշ հրեա հարեւանների հետ: Խոսելով
պաղեստինցիների մասին` Արիս եպիսկոպոս Շիրվանյանն ասում է. «նրանք մեզ վրա
չեն թքում»` վկայակոչելով այն դեպքերը, որոնց հետ բախվել են
քրիստոնյա
հոգեւորակաները հին քաղաքում:
«Մենք ոչ մի իավաբանական խնդիր
նրանց
հետ չունենք»,-ասում է եպիսկոպոսը պաղեստինցիների մասսն` նշելով,
որ նրանք
ճանաչում են նաեւ Հայոց
ցեղասպանությունը:
Երուսաղեմում քրիստոնյա
լինելը բարդ գործ է, կարծում է Շիրվանյանը: «Երբ դուք գործ ուենք երկու
կողմերի հետ, դուք չպետք է մի կողմը բռնեք` հանդես գալով մյուսի
դեմ»,- ասում է նա:
WWW.HAARETZ.COM
WWW.NEWS.AM կայքը հոդվածը թարգմանել է
մասամբ, մենք
տեղադրել ենք հրեական կայքից վերցված պատրիարքի լուսանկարն և շուտով
կտեղադրենք այն ամբողջությամբ
հայերեն:
Ովքեր, որ կցանկանան կարդալ այն եբրայերեն և անգլերեն այցելեք՝
http://armenia.co.il/news/we-are-third-class-citizens-says-armenian-patriarch-of-jerusalem.html
http://armenia.co.il/en/news/we-are-third-class-citizens-says-armenian-patriarch-of-jerusalem.html